Հին գերմանական բաղադրատոմս, որը բուժում է մի շարք հիվանդություններ
Myhealthyadvices կայքը ներկայացնում է հին գերմանական մի բաղադրատոմս, որը հրաշալի պայքարում է մի շարք հիվանդությունների դեմ և վերականգնում է օրգանիզմը:
Բաղադրիչները, որոնք ներառված են այս ըմպելիքի մեջ, խիստ առողջարար մթերքներ են, որոնք դրական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա:
Բաղադրություն
- 4 կիտրոն՝ կեղևով
- 4 մեծ գլուխ սխտոր
- 1 փոքր կոճապղպեղի արմատ
- 2 լ ջուր
Պատրաստման եղանակը
Կիտրոնները լվացեք և կտրատեք: Մաքրեք սխտորն ու խառնեք կիտրոնի և կոճապղպեղի հետ՝ բլենդերի մեջ: Լցրեք ամբողջը մետաղյա տարայի մեջ: Ավելացրեք ջուրը և ամբողջը տաքացրեք:
Անմիջապես անջատեք կրակը՝ մինչև խառնուրդի եռալը, և թողեք սառչի: Քամեք և լցրեք ապակե տարայի մեջ: Ամեն օր դատարկ ստամոքսին, ուտելուց առնվազն 2 ժամ առաջ, մեկ բաժակ խմեք այս ըմպելիքից:
Պրոցեդուրան տևում է 3 շաբաթ, որից հետո մեկ շաբաթ դադար պետք է տալ: Դադարից հետո կարող եք նույն շրջանը սկսել:
Այս ըմպելիքը հրաշալի կերպով պայքարում է օրգանիզմում կալցիումի կուտակման դեմ, որի արդյունքում օրգանիզմում ի հայտ են գալիս քարեր և անոթների խցանումներ:
Կիտրոնի և ջրի համադրությունը չեզոքացնում է սխտորի համը. այնպես որ, մի անհանգստացեք բերանի տհաճ հոտի համար: Խմելուց առաջ մշտապես թափահարեք շիշը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը