Բաժիններ՝

Զբոսաշրջիկները կալանավորվել են հնագույն Մաչու-Պիկչուում մերկ լուսանկարվելու համար

Մեկ ֆրանսիացի ու բրիտանացի են կալանավորվել Պերուի հնագույն Մաչու-Պիկչու քաղաքի ավերակների ֆոնին վրա մերկ լուսանկարվելու համար, հայտնում է The Independent-ը:

Հաղորդվում է, որ իրավախախտներից մեկը 23 տարեկան է, մյուսը՝ 28:

Երկու տղամարդիկ ձերբակալվել են Ոստիկանության կողմից՝ մերկ կեցվածք ընդունելու ժամանակ: AFP-ի տեղեկություններով՝ նրանց սպառնում է բարոյական նորմերի խախտման մեղադրանք:

Տեղի ոստիկանությունը հրապարակել է մերկ տղամարդկանց լուսնակարները, որոնք արվել են Մաչու-Պիկչուում գտնվելիս:

Հայտնի է, որ դրանից հետո տեղի իշխանություններն ուժեղացրել են քաղաքի պահպանությունը, քանի որ տեսարժան վայրերի ֆոնին մերկ լուսանկարվելը լայն տարածում է ստանում զբոսաշրջիկների շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս