Բաժիններ՝

Սերգեյ Լազարևը ներկայացրել է «Եվրատեսիլի» երգը

Սերգեյ Լազարևը ներկայացրել է You are the only one երգը, որով հանդես է գալու «Եվրատեսիլի» ժամանակ: Երգի պրեմիերան տեղի է ունեցել «Россия» հեռուստաալիքի «Вести в субботу» ծրագրի շրջանակներում:

Երգի ստեղծմանը մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը և հույն կոմպոզիտոր Դիմիտրիս Կոնտոպուլոսը:

«Ինձ զանգահարեց Ֆիլիպ Կիրկորովը և ասաց, որ քննարկվում է «Եվրատեսիլին» մասնակցելու իմ թեկնածությունը: Նա ասաց, որ երգն արդեն կա: Երգը լսելուն պես ես ասացի` «ոչ» և որոշեցի, որ պետք է մտածեմ: Սակայն ստուդիայից տուն վերադառնալու ճանապարհին երգն անընդհատ պտտվում էր իմ մտքում»,- ասել է երգիչը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս