ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը վստահեցրեց, թե գործարանի վիճակն անհանգստացնող է ինչպես ձեր, այնպես էլ բոլորի համար, այդ թվում՝ ՀՀ իշխանությունների: Նա ասաց, որ նախարարությունում մի քանի հանդիպումներ է ունեցել գործարանի կոլելկտիվի հետ, հարցը քննարկվել է, մասնակցել են նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ: Զախարյանը հաստատեց, որ «Ռայնովիլի» կողմից ներդրումների չկատարումից հետո բաժնետոմսերը պետք է անցնեն ՀՀ կառավարությանը, բայց դրանք գրավադրված են Միջպետական բանկում:
2014 թվականին Թուրքիա այցելել է 41.415.000 զբոսաշրջիկ:
Բրիտանական Sheffield Hallam համալսարանի գիտնականների մի խումբ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մարդու կողմից օգտագործվող բույսերից քաղցկեղի բջիջների դեմ ամենաակտիվ պայքարողը ռևանդենին է, քանի որ նրանում մեծ քանակությամբ պոլիֆենոլ է պարունակվում:
Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին կալանավորելու միջնորդությունը:
Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչին չի քննադատում նրա համար, որ նա 2014 թվականի փետրվարյան դեպքերի ժամանակ լքեց Կիևը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
«Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայող Պերմյակովին բռնել են որպես սահմանախախտ, իսկ սահմանախախտներին, ըստ օրենքի, պետք է հանձնեն ՀՀ իրավապահ մարմիններին: Ինչո՞ւ Պերմյակովին չեն հանձնել հայկական կողմին, ինչպե՞ս պատահեց, որ նրան ոստիկանական պոստերի միջոցով տարան ռազմաբազա»,- այս հարցապնդումն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
2014 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը լքել է հետխորհրդային երկրների գրեթե 550.000 քաղաքացի:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն:
Նիստին մասնակցելու և դրանում ելույթ է ունենալու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել:
«Ինստիտուտի պետը ազատվել է, երեք տեղակալները ևս կազտվեն իմ հրամանով և մի շարք այլ անձնավորություններ, ընդհանուր՝ մոտ 30 հոգի»,- ասաց Ս.Օհանյանը:
Ինքնահռչակ ԴԺՀ-ի ԱԻՆ-ը հայտնել է, որ հիվանդանոցի տարածքում զոհվել է առնվազն 15 մարդ:
Մատվիենկոն հույս է հայտնել, որ օրենքը կընդունվի գարնանային նստաշրջանի ժամանակ:
Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ:
Անցած տարվա տնտեսական աճի արդյունքները համեստ են՝ 3.9%, բայց անհանգստություն կա նաև կառավարությունում, և միջոցառումները, որոնք նախատեսում է ՀՀ կառավարությունը` 5-6 րոպեում ներկայացնել հնարավոր չէ: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նշելով, որ առաջին քայլերից մեկը եղել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումը:
Փետրվարի 5-ի գիշերը, փետրվարի 8-ին և փետրվարի 9-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը, և փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Աստծուց խնդրենք հնարավորինս արագ դադարեցնել այդ եղբայրասպան բռնությունը:
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 5 շենքի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 80 OS 505 համարանիշի, Ford Transit մակնիշի 32 UU 955 համարանիշի և թիվ 31 երթուղին սպասարկող ГазЕль մակնիշի 0642 S համարանիշի ավտոմեքենաները:
Այս մասին նշված է Կրեմլի պաշտոնական կայքում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992 թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալի
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՄԱԿ-ի Յունեսկոյին՝ Արարատ լեռը հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ունենք միայն մի քանի մշակութային ժառանգություն գրանցված Յունեսկոյում, որից վերջինը լավաշն է: Նա նշեց, որ կան նախադեպեր, օրինակ, Ճապոնիան դիմել է Ֆուջիամա սարի համար և դա գրանցվել է որպես ժառանգություն:
Նախաձեռնությանն աջակցել է նիստերի դահլիճում գրանցված 318 պատգամավորներից 271-ը:
«Այսօր մեր գյուղացին շատ ծանր վիճակում է հայտնվել՝ բանկերի հետ կապված աշխատանքների պատճառով: Նույնիսկ գործը հասել է նրան, որ գյուղացին իր տան ոսկեղենը տանում է բանկ, բայց ասում են՝ միայն արտարժույթով կտրամադրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա խնդիրը կարգավորելու կոչով դիմեց ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկի […]
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Պլանավորված է դրանց մատակարարումը սկսել 2016 թվականին և ավարտել 2018 թվականին:
Այս մասին հայտարարել է «Ուկրօբոռոնպրոմ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովը:
Բացի այդ, Սիրիայի իշխանությունները դատապարտել են «Իսլամական պետության» զինյալների կողմից հորդանանցի օդաչու Մոազ ալ-Կասաբեհին մահապատժի ենթարկելը:
Ադրբեջանն անթույլատրելի է համարում պետական սահմանները բռնի փոփոխելու փորձերը: