Բաժիններ՝

«Հաղթանակը» կամ «պարտությունը» սխալ բառեր են, միակ ճիշտ բառը «խաղաղությունն» է. Հռոմի պապը՝ Ուկրաինայի մասին

Obozrevatel.com-ի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոը երեկ Վատիկանում կոչով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին: Համապատասխան տեսանյութը տեղադրվել է Youtube վիդեոհոսթինգում: Պապը հայտարարել է, որ քանիցս մտածել է Ուկրաինայի ժողովրդի մասին և ցավով նկատել է, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացել է, շարունակվում են կողմերի միջև լուրջ բախումները.

«Աղոթենք զոհերի համար, որոնց թվում կան բազմաթիվ խաղաղ քաղաքացիներ, ինչպես նաև նրանց ընտանիքների համար: Աստծուց խնդրենք հնարավորինս արագ դադարեցնել այդ եղբայրասպան բռնությունը:

Եվս մեկ անգամ կոչ եմ անում գործադրել բոլոր ջանքերը, այդ թվում նաև միջազգային՝ երկխոսության հաստատման համար, որն այդ տառապող տարածքում խաղաղության վերականգնման համար հնարավոր միակ ուղին է»: Դիմելով ուկրաինացիներին՝ Ֆրանցիսկոսը հայտարարել է.

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, երբ ես լսում եմ «հաղթանակ» կամ «պարտություն» բառերը, ես խորը ցավ եմ զգում սրտում: Դրանք սխալ բառեր են: Միակ ճիշտ բառը «խաղաղությունն» է: Ես մտածում եմ ձեր մասին՝ ուկրաինացի եղբայրներ ու քույրեր: Մտածե՛ք, չէ՞ որ սա պատերազմ է քրիստոնյաների միջև»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս