Բաժիններ՝

Թող յուրաքանչյուր ոք իրեն դնի Յանուկովիչի տեղը և ասի, թե ինչպես կվարվեր ինքը. Ազարով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին չի քննադատում նրա համար, որ նա 2014 թվականի փետրվարյան դեպքերի ժամանակ լքեց Կիևը:

Ազարովը հիշեցրել է, որ Յանուկովիչը Կիևից մեկնել է նախ Խարկով, ապա՝ Ղրիմ. «Ես չեմ կարող դատապարտել նրան, թող յուրաքանչյուրն իրեն դնի նրա տեղը և ասի, թե ինչպես կվարվեր ինքը»: Ազարովի խոսքերով՝  փետրվարյան դեպքերի ժամանակ մարդիկ ցանկացել են հաշվեհարդար տեսնել պետության ղեկավարի նկատմամբ.

«3500 ցուցարար նետվեցին ջախջախելու նրա նստավայրը, և 3500-ի կազմում կար 18 մարդ, որոնց առջև առաջադրանք էին դրել նստավայրի ջախջախման այդ ֆոնին ֆիզիկապես ոչնչացնել Յանուկովիչին»:

Վիկտոր Յանուկովիչը, որին Ուկրաինայի խորհրդարանն այսօր զրկել է նախագահի կոչումից, Ուկրաինան լքել է 2014 թվականի փետրվարի 22-ի գիշերը՝ Եվրամայդանի ֆոնին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս