Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 5 շենքի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 80 OS 505 համարանիշի, Ford Transit մակնիշի 32 UU 955 համարանիշի և թիվ 31 երթուղին սպասարկող ГазЕль մակնիշի 0642 S համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Ford-ի վարորդը, ուղևորը և BMW X5-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, իսկ Газель-ի ուղևորը` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել կանգառում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս