Մոռացված 6 մթերք, որոնք անհրաժեշտ են առողջությանը
Marieclaire.ru-ն ներկայացնում է մոռացված այն 6 մթերքները, որոնք անհրաժեշտ են մեր առողջության համար:
1. Ռևանդենի (Ревень)
Բրիտանական Sheffield Hallam համալսարանի գիտնականների մի խումբ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ մարդու կողմից օգտագործվող բույսերից քաղցկեղի բջիջների դեմ ամենաակտիվ պայքարողը ռևանդենին է, քանի որ նրանում մեծ քանակությամբ պոլիֆենոլ է պարունակվում:
Պոլիֆենոլը հակաօքսիդանտ է, որն ունակ է որոշ չափով կանխարգելելու մի շարք լուրջ հիվանդություններ: Այն նաև պայքարում է քաղցկեղածին բջիջների դեմ: «Ռևանդենին պարզապես պետք է տապակել ջեռոցում. այդպիսով նրա մեջ առկա պոլիֆենոլների քանակը մեծանում է»,- ասել է պրոֆեսոր Նիքի Ջորդան-Մեյխին:
2. Ծովաբողկ (хрен)
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ծովաբողկի բաղադրության մեջ մտնող հակաօքսիդանտների քանակը մի քանի անգամ գերազանցում է սպանախի հակաօքսիդանտներին: Կրծքագեղձի քաղցկեղի շուրջ արված հետազոտությունները ցույց են տվել, որ երկաթով, վիտամին C-ով և կալցիումով հարուստ ծովաբողկը կարող է կանգնեցնել ուռուցքի աճը: Բացի այդ, իր մեջ մեծ քանակությամբ յոդ, մագնեզիում և B1 վիտամին պարունակելու շնորհիվ ծովաբողկը լավացնում է օրգանիզմի նյութափոխանակությունը:
3. Պիստակ
Դիետոլոգ Տանյա Ցուկերբրոտի համոզմամբ՝ սննդի մեջ որքան շատ բջջանյութեր (клетчатки, cellulose, ցելյուլոզ) պարունակվեն, այնքան ավելի քիչ քանակությամբ ածխաջեր կվերածվեն շաքարի: Քանի դեռ արյան մեջ շաքարի քանակը նույն մակարդակի վրա է, սովի զգացողություն չի առաջանում: Բջջանյութով հարուստ ուտելիքն ավելի երկար է մարսվում, ինչն էլ նշանակում է, որ կուշտ լինելու զգացողությունն ավելի երկար է պահպանվում: Նուշն իր բաղադրության մեջ ռեկորդային քանակությամբ բջջանյութ է պարունակում: Իհարկե, մի մոռացեք նաև պիստակի (ռուս.՝ фисташка, անգլ.՝ Noun) մասին: Պիստակի 49 և նուշի 24 հատիկներն իրենց մեջ պարունակում են 170 կալորիաներ և ընդամենը 3 գրամ բջջանյութ (տես նաև՝ այստեղ.):
4. Հատապտուղներ
Կոնցենտրացված հատապտղային հյութերը սննդակարգից հանելը (հատկապես նռան հատիկների կոնցենտրացված հյութը), ինչ խոսք, դժվար է, բայց հնարավոր է. դրանց մեջ մեծ քանակությամբ շաքար են ավելացնում: «Դրա փոխարեն՝ նռան մի քանի հատիկ, մորի, սև հապալաս, լոռամիրգ (клюква) կամ մոշ լցրեք ցածր յուղայնությամբ յոգուրտի մեջ, կամ պարզապես կերեք միայն հատապտուղները: Կեղևն ավելի շատ անհրաժեշտ նյութեր է պարունակում՝ քան միջուկը: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ անտոցիանիններ (ներկանյութ, որն օգտագործվում է գինու և այլ ալկոհոլային խմիչքների արտադրության համար, բանջարեղենների մանուշակագույն գույնի համար պատասխանատու նյութն է), որոնք օգտակար են բջիջների վերականգնման և կրծքագեղձում ու ստամոքս-աղիքային տրակտում քաղցկեղի կանխարգելման համար»,- պնդում է դիետոլոգ Սյուզան Կրայուզը:
Ի դեպ, բնական կոչվում են միայն այն հյութերը, որոնք ստացվում են բնական մրգերից, բանջարեղենից կամ հատապտուղներից ուղղակի քամումի միջոցով: Լայն արտադրության մեջ հիմնականում օգտագործում են կոնցենտրացված հյութերի տեխնոլոգիան: Դրանք ջրային մասի գոլորշացման միջոցով ստացվում են մրգային հյութերից, ինչի շնորհիվ ստացվում է թանձր օշարակ, որը կրկին բացվում է մաքուր ջրով (այդպիսի հյութերը կոչվում են վերականգնված):
5. Чий կամ փետրախոտ
Կտավատի (վուշ, Лён, լատ.՝. Línum usitatíssimum) սերմերը հայտնի են բոլորին, դրանք ավելացնում են հյութերի, տարբեր կոկտեյլների, մյուսլիԻ կամ վարսակի փաթիլների (овсяные хлопья) մեջ: Բայց կա ևս մի խոտաբույս՝ Achnatherum (ռուս.՝ Чий, դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող՝ Փետրախոտ, սարի սմբուլ (լատ.՝ Stipa) բույսի պարզունակ տեսակն) անունով, որը հայտնի էր դեռևս մայաներին և շատ հաճախ գերազանցում է վուշին: Այս բույսի սերմերում ավելի մեծ քանակությամբ Օմեգա 3 կա, որն արագացնում է նյութափոխանակությունը, փափկեցնում է մաշկը, օգնում A, D և E վիտամինների յուրացմանը և լավացնում սրտի աշխատանքը: Փետրախոտի սերմերն ավելի երկար են պահպանվում, դրանք կարելի է ավելացնել և՛ հյութերի, և՛ աղցանի մեջ:
Ըստ Հայկական հանրագիտարանի՝ փետրախոտի 300 տեսակ է հայտնի՝ տարածված 2 կիսագնդերի բարեխառն, մերձարևադարձային և արևադարձային շրջաններում: ՀՀ-ում հանդիպում է 13 տեսակ՝ Շովիցի, մազանման, անդրկովկասյան, գեղեցկագույն, և այլն: Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և այլ մարզերի ցածրադիր ու միջին լեռնային գոտիներում (1500–2200 մ բարձրություններում): Աճում է անապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում:
Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են: Ցողունը (բարձրությունը՝ մինչև 1 մ) բարակ է: Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը): Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն, փետրանման տեսքով: Ծաղկում է հունիսի 2-րդ կեսից մինչև սեպտեմբեր: Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է: 5 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:
6. Դանդուռ (портулак)
Դանդուռը համարվում է օմեգա 3 թթվի (15 անգամ շատ, քան հազարի (մառոլի) տերևներում) և հակաօքսիդանտների (քանակը 7 անգամ ավելի շատ է, քան սպանախում) աղբյուր: Փորձագիտորեն ապացուցված է, որ դանդուռի տերևների հաճախ օգտագործումն արյան մեջ իջեցնում է խոլեստերինի և ճարպերի քանակը, լավացնում մարսողությունը, ամրապնդում իմունային համակարգը և շատ լավ է մաշկի, այդ թվում և՝ պրոբլեմատիկ մաշկի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը