Լրագրողների հավատարմագրումը կատարվել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ համաձայն ԼՂՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների։
Օրինագծի օգտին քվեարկել է 281 պատգամավոր:
Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
«Ես զանգահարել եմ Իշխան Զաքարյանին, որ պարզեմ՝ ինքը ուր է: Նա հիմա ոչ արձակուրդում է, ոչ հիվանդ է: Այս անգամ որևէ տեղեկություն չի տրվում, թե ուր է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ Karabakh-life-ը գրում է, թե երբ ավտոերթի մեքենաների շարասյունը կանգնել է՝ ոստիկանության աշխատակիցներին ընդառաջ են գնացել Ժիրայր Սէֆիլյանը, Իգոր Մուրադյանը և էլի մի քանի հոգի, այդ թվում՝ տեսախցիկներով քաղաքացիներ: Ոստիկանի խնդրանքին, որ պետք է հաշվի առնել իրավիճակի զարգացման անկանխատեսելի ու անցանկալի ելքը և հետ գնալ, ավտոերթի մասնակցիները սկսել են հարցեր […]
«Մենք՝ 4 քաղաքական ուժերը՝ ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, չենք ընդունում այս հաշվետվությունը, շուտով հայտարարությամբ հանդես կգանք: Այս քննարկումը մենք դիտում ենք հակասահմանադրական: Սա շատ կարևոր մարմին է, շատ կարևոր քննարկում է: Վերահսկիչ պալատի նախագահը պետք է հաշվետվություն տա, թե ինչպես է իրականացվել բյուջեն, որից հետո կտանք մեր եզրակցությունը»,- այսօր ԱԺ նիստում Վեահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ ոչ իշխանական ուժերի անունից հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ բողոքելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի բացակայության կապակցությամբ:
Ի գիտություն ՀՀ տարածք հատիկային բերքի հավաքման կոմբայններ և կոմբայնների մոդուլներ ներմուծողների
Մյունխենի ամենամյա անվտանգության կոնֆերանսին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 5-7 կայցելի Գերմանիա:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը:
21 օլիգարխ, որոնք վերահսկում են Ռուսաստանի հարստության մեծ մասը, իրականում շարունակում են մնալ անօգնական վիճակում:
Ադրբեջանական զինուժի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից վիրավորված Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ Լևոն Անդրեասյանը հետագա բուժման համար կտեղափոխվի Երևան, այժմ նրա վիճակը նորմալ է: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավարը:
armtimes.com-ի աղբյուրները հավաստիացնում են, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու:
Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
«Ռուսաստանը ողողել է տարածաշրջանը ամենաժամանակակից սպառազինությամբ: Եթե հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի, ապա մարդկային կորուստներն ահասարսուռ են լինելու»,- ասում է նա:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանն այսօրվա ասուլիսում անդրադարձավ նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած դաժան սպանությանը: Նրա խոսքով՝ միջադեպից առաջ էլ ինստիտուտում «նման էպիզոդներ եղել են», սակայն, ըստ նրա՝ դրանց ուշադրություն չի դարձվել:
168.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքրվեց, թե ով է փոխարինելու Արսեն Աշրակյանին Երևանի Ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնում:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նաև ավելացրել է, որ քաղաքացին այժմ գտնվում է Բերդի հոսպիտալում։
Չադի բանակն իր հերթին կորցրել է 9 զինծառայող, ևս 21-ը վիրավորվել է:
Երևանի Ճանապարհային ոստիկանության արդեն նախկին պետ Արսեն Արշակյանն աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու համար: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արսեն Արշակյանը: Մեր հարցին՝ արդյոք կրկին ոստիկանության համակարգո՞ւմ է աշխատելու, նա պատասխանեց, որ 2-3 օրից կհրապարակի նոր պաշտոնը:
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով 2015թ. հայկական կողմն ունեցել է յոթ, ադրբեջանական կողմը՝ ավելի քան երեսուն զոհ։ Այս մասին այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը։
Անձնական զննման ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է 2.85 գրամ հերոին:
Փետրվարի 4-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իշխանության ապակենտրոնացումը ո՛չ ֆեդերալացում է, ո՛չ էլ ինքնավարություն:
Ծեծի արդյունքում՝ 37- ամյա տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին, սակայն, նա իրավապահներին հայտնել է միայն եղբոր սպանությունից շուրջ 1 շաբաթ անց: Նրան տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:
Հրաչ Բերբերյանը նաև նշեց, որ նրանց միավորումը դիմել է ՀՀ ղեկավարությանը՝ ներկրելու 2500 տ բարձր վերարտադրության A և էլիտա դասի կարտոֆիլի տնկանյութ, որը կբաժանվի ագարակատերերին. այս հարցն արդեն քննարկվում է: Մյուս կողմից էլ՝ ագարակատերերին առաջարկում են չխուսափել մորմազգի մշակույթի մշակումից, քանի որ իտալացի և պարսիկ գիտնականնների հետ ունեցած բանակցությունների արդյունքում պարզել են, որ մորմազգիների ցեցը հետաքրքիր միջատ է. 3-4 տարի հետո ինքն իրեն այդ տարածքում վերանում է:
Պարզվում է՝ Ազատ Արշակյանի որդին նույնպես Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող է: Եվ նա պնդում է՝ ինստիտուտը բարդակ չէ: «Պարզապես սպանության մեջ մեղադրվողներից մեկը՝ ինստիտուտի պետի տեղակալի որդին գուցե լկտիացել էր: Այդ տեղակալի մի որդին է պայմանագրային ծառայող է, մյուսն էլ կուրսանտ էր»,- նկատեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, թե Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը իդեալական ինստիտուտ է:
Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը:
ԱԺ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկմանը ներկա չէ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը. զեկույցը ներկայացրեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը, ինչը հարուցեց ոչ իշխանական պատգամավորների վրդովմունքը:
Ավելի վաղ Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Մուհամեդ ալ-Բադրին հայտարարել էր, որ Եգիպտոսը ցանկանում է ազատ առևտրի գոտի ստեղծել ԵՏՄ-ի հետ:
ՆԱՏՕ-ն մտադիր է անդամ ու գործընկեր երկրների համար Վրաստանում բացել ռազմական ուսուցման կենտրոններ: