Բաժիններ՝

Ռուսաստանի Դաշնության խորհուրդը մշակել է Ղրիմն Ուկրաինային հանձնելն ապօրինի ճանաչող օրինագիծ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ արդեն իսկ մշակվել է նախորդ դարի կեսերին Ղրիմն Ուկրաինային հանձնելն ապօրինի ճանաչող օրինագիծը:

Մատվիենկոյի խոսքերով՝ ներկայումս օրինագիծն անցնում է իրավական փորձաքննություն: Նա հիշեցրել է, որ ընդունման դեպքում օրենքը չի ունենա իրավական որևէ հետևանք:

Մատվիենկոն ընդգծել է, որ դա պատմական փաստաթուղթ է սերունդների համար, որը ֆիքսում է, որ արդեն այն ժամանակ՝ 1954 թվականին, անարդարացի են վարվել Ղրիմի ու Սևաստոպոլի հանդեպ:

Մատվիենկոն հույս է հայտնել, որ օրենքը կընդունվի գարնանային նստաշրջանի ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս