Բաժիններ՝

Թուրքիան փորձարկել է նոր սերնդի անօդաչու թռչող սարք

Jane’s-ի փոխանցմամբ՝ Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը հունվարի 31-ին առաջին անգամ օդ է բարձրացրել Anka Block B (հայտնի է նաև որպես Anka-S) անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ): ԱԹՍ-ը գործել է ավտոպիլոտով: Anka B-ն հանդիսանում է Anka A ԱԹՍ-ի կատարելագործված տարբերակը:

Այն հագեցած է ժամանակակից ինֆրակարմիր տեսախցիկով, լազերային թիրախացուցիչ-հեռաչափով, ռադարով, արբանյակային կապի համակարգով, ինչպես նաև տվյալների պաշտպանված համակարգով ու թուրքական արտադրության համակարգչով:

ԱԹՍ-ի նոր տարբերակը կհամալրի Թուրքիայի զինված ուժերը: Թուրք զինվորականները 2013 թվականի աշնանը պատվիրել են Anka տիպի 10 ԱԹՍ: Դրանք կլինեն հենց Anka Block B (Anka-S) ԱԹՍ-երը: Պլանավորված է դրանց մատակարարումը սկսել 2016 թվականին և ավարտել 2018 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս