Բաժիններ՝

Ուկրաինան տանկերի տարեկան արտադրությունը կմեծացնի գրեթե 25 անգամ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Ուկրօբոռոնպրոմ» պետական կոնցեռնը պլանավորում է հաջորդ տարի տանկերի տարեկան արտադրությունը 5 միավորից հասցնել մինչև 120-ի: Այս մասին հայտարարել է կոնցեռնի գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովը.

«2015 թվականի պլաններում է «Օպլոտ» հիմնական մարտական մեքենաների զարգացումը մինչև 40 միավորի, իսկ 2016 թվականից կոնցեռնը տարեկան արտադրելու է 100-120 այդպիսի միավոր»:

«Ուկրօբոռոնպրոմը» նաև ցանկանում է ծավալել «Դոզոր» զրահապատ մեքենաների զանգվածային արտադրություն, որոնք մինչ այս չեն գտնվել Ուկրաինայի զինված ուժերի սպառազինությունում: Կոնցեռնը պլանավորում է այս տարի արտադրել 50 միավոր այդպիսի մեքենա:

Մոտ ժամանակներս մեկնարկելու են անօդաչու թռչող սարքերի ու հակամարտկողային պայքարի համակարգերի մշակման աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս