Կարեն Ճշմարիտյան. Այժմ առաջնային է արտահանման ավելացումը և աշխատատեղերի ստեղծումը
Անցած տարվա տնտեսական աճի արդյունքները համեստ են՝ 3.9%, բայց անհանգստություն կա նաև կառավարությունում, և միջոցառումները, որոնք նախատեսում է ՀՀ կառավարությունը` 5-6 րոպեում ներկայացնել հնարավոր չէ: Այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ նշելով, որ առաջին քայլերից մեկը եղել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հակաճգնաժամային հանձնաժողովի ստեղծումը:
«Պետք է մինիմիզացիայի հասցնենք բացասական ազդեցությունը»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:
Ըստ նրա՝ այժմ առաջնային է արտահանման ավելացումը և աշխատատեղերի ստեղծումը. «Առաջինի կապակցությամբ արդեն օրենքի նախագիծ կա ԱԺ-ում, երկրորդը՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման ուղղությամբ բազամթիվ միջոցառումներ են կատարվում»: