Բաժիններ՝

Սեյրան Օհանյանը՝ կուրսանտի սպանության մասին. սպանությունը տեղի է ունեցել միաջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով, որին նախորդել է ալկոհոլի չարաշահումը

Այսօր ԱԺ նիստում կառավարություն-խորհրդարան հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատգաավորների հարցմանն ի պատասխան անդրադարձավ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությանը:

Նա հայտարարեց, որ դեպքի առիթով հարուցված է քրեական գործ, իր հրամանով անցկացվում է ծառայական քննություն, որի արդյունքում պարզվել են մի շարք բացթողումներ ռազմական ինստիտուտի ղեկավար կազմի և անմիջական ստորաբաժանումների կողմից:

Քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ սպանությունը տեղի է ունեցել միաջանձնային հարաբերությունների խախտման հետևանքով, որին նախորդել է ալկոհոլի չարաշահումը, վիճաբանությունը զինվորական էթիկայի թեմայի շուրջ:

Նախարարը նշեց, որ գիշերը մի քանի անգամ տեղի է ունեցել ծեծկռտուք, ապա գործը հասել է սպանության: Նա նշեց, որ 4 մեղադրյալներ ձերբակալված են, ստորաբաժանման հրամանատարները պետք է վերահսկեին իրավիճակը որպես պատասխանատու: Ս. Օհանյանի խոսքով՝ ծառայական քննության արդյունքում բացահայտվել են նաև մի շարք դաստիարակչական բացթողումներ:

Կարդացեք նաև

«Ինստիտուտի պետը ազատվել է, երեք տեղակալները ևս կազտվեն իմ հրամանով և մի շարք այլ անձնավորություններ, ընդհանուր՝ մոտ 30 հոգի»,- ասաց Ս.Օհանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս