![](/banners/BeFunky-design.jpg)
Սիրիան Հորդանանին առաջարկել է համատեղ պայքարել «Իսլամական պետության» դեմ
![](https://168.am/wp-content/uploads/2015/02/pic_b5b846165b69b5acd39d823201f56aa4.jpg)
Սիրիական SANA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի ԱԳՆ-ը Հորդանանին համագործակցության կոչ է արել «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորումների ու նրանց հետ կապված ահաբեկչական այլ խմբավորումների դեմ պայքարում:
Բացի այդ, Սիրիայի իշխանությունները դատապարտել են «Իսլամական պետության» զինյալների կողմից հորդանանցի օդաչու Մոազ ալ-Կասաբեհին մահաապտժի ենթարկելը (ողջ-ողջ այրելը)՝ դա որակելով որպես «սահմռկեցուցիչ»: Ի պատասխան դրա՝ Հորդանանը մահապատժի է ենթարկել երկու ահաբեկչի:
Հորդանանն ընդգրկված է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքում, որը գործում է «Իսլամական պետության» դեմ: