Բաժիններ՝

Զարուհի Փոստանջյանը՝ Հասմիկ Պողոսյանին. «Այդ պատասխանով դուք ինձանից չեք ազատվի»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ մշակույթի նախարարություն՝ հորդորելով հայտ ներկայացնել ՄԱԿ-ի Յունեսկոյին՝ Արարատ լեռը հայ ժողովրդի մշակութային ժառանգություն ճանաչելու վերաբերյալ: Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ ունենք միայն մի քանի մշակութային ժառանգություն գրանցված Յունեսկոյում, որից վերջինը լավաշն է: Նա նշեց, որ կան նախադեպեր, օրինակ, Ճապոնիան դիմել է Ֆուջիամա սարի համար և դա գրանցվել է որպես ժառանգություն:

«Մենք մեր ժառանգությանը պետք է տեր կանգնենք և այս տարի առավել ևս պետք է այդ գործընթանցն իրականություն դառնա»,- ասաց Զ.Փոստանջյանը:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանեց, որ մշակութային ժառանգությունը ոչ մշակութային ժառանգության կոնվենցիայով չի սահմանվում, իսկ ոչ մշակութային ժառանգության կոնվենցիան անդրադառնում է միայն ոչ նյութական արժեքներին՝ ավանդույթներ և այլն, և լեռը չի կարող դառնալ արժեք: Ըստ նրա՝ մյուս կոնվենցիայով երկիրը կարող է ներկայացնել միայն իր տարածքում գտնվող պատմամշակութային արժեքների համար. «Եթե մի արժեք այսօր պաշտպանված է, Արարատ լեռն է: Այն ոչ կարելի է քանդել, ոչ փչացնել և այլն»: Նախարարի խոսքով՝ լեռը նաև ընունվում է որպես հայկական, և ֆիլմեր, վավերագրական նյութերը և այլն վերահսատատել են լեռան պատկանելությունը:

«Այդ պատասխանով դուք ինձանից չեք ազատվի»,- նախարարի պատասխանից դժգոհ հայտարարեց Զ.Փոստանջյանը՝ պնդելով, որ պետք է մասնագիտական խումբ կազմել և քննարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս