Հակոբյանի ձերբակալությունն իրականացրել է ՀՀ Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը: Մեղադրանքը կապված է նրա տնտեսական գործունեության հետ:
Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Պետրոս Պետրոսյանը և Կարեն Շահբազյանը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի սերժանտ Հովհաննես Պապիկյանը «Հաղթանակ» կամրջի վրա կարողացել են կանխել 44-ամյա Անժելա Հակոբյանի ինքնասպանությունը:
Մեծ Այրումում վերջին օրերին ջերմաստիճանն այնքան բարձր է, որ գյուղացիներին անհանգստանալու առիթ է տալիս: Խոնավության բացակայությունն ամենից շատ ազդել է աշնանացանի վրա, կանգ է առել հացահատիկային մշակաբույսերի աճը: Եվս մի քանի նման տաք օր, նաև ծառերը կծաղկեն ու մինչև գարուն հնարավոր է՝ ցրտահարվեն:
Այս դիմակի ազդեցությունը պարզապես հրաշագործ կարելի է հհամարել, մազերը երկարում են ամսեկան 3-4 սմ-ով:
Հովհաննես Ազոյանի գլխավոր դերակատարմամբ՝ ռուսական նոր «Ставка на любовь» ֆիլմի թրեյլերը:
Դեռևս հին ժամանակներից քրքումն օգտագործվել է Հնդկաստանում՝ հիվանդության, սրտխառնոցի, օրգանիզմից տոքսիններն և աղիքային պարազիտները դուրս բերելու համար: Այժմ ապացուցվել է, որ այն նաև օգնում է կանխարգելել և բուժել քաղցկեղն ու «dementia» կոչվող ուղեղի հիվանդությունը:
ԵԿՄ անդամները գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Արցախում այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր՝ եղբայրական գերեզման:
«Հայաստանի մասին որևէ մեկը ոչինչ չգիտի և հետաքրքրված էլ չէ: Այնինչ Հայաստանի և հատկապես իշխանությունների համար, համապատասխանաբար, Ռուսաստանի իշխանությունները սահմանադրության նման մի բան են»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 2-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահայտվել է 8-ը:
Ացախում գործող հյուրանոցների թիվը հասնում է 42-ի, այս մասին հայտնել է ԼՂՀ ԿԱ Զբոսաշրջության եւ պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը՝ օրերս կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները հունվարի 31-ի գիշերը Մոսկվայի Սադովայա-Սամոտեչնայա փողոցի վրա հայտնաբերել են յուրօրինակ հասարակաց տուն: Իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ այդ հասարակաց տանն աշխատում էին միայն որոշակի շրջանակներում հայտնի ազդեցիկ մարդկանց կանայք:
ՀՀ 21 առևտային բանկերը բյուջեն համալրել են 37 միլիարդ 169.14 միլիոն դրամով, ինչը 372 միլիոնով կամ 1 տոկոսով ցածր է նախորդ տարվա՝ 2013 թվականի ցուցանիշից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հարություն Մ.-ին:
«Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերությունում կաթի մթերման ծավալներն անցած տարում կազմել է 2086 տոննա, նախորդ տարվա՝ 1807 տոննայի փոխարեն, ներկայում էլ հետեւողական աշխատանք է տարվում՝ նշված ցուցանիշը կրկնապատկելու համար։
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքը:
2012 թվականից ընտանի կենդանիների հիվանդությունների կանխարգելման աշխատանքների կազմակերպման միջոցառումները Հայաստանում իրականացվում են գյուղատնտեսության նախարարության Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` կենտրոնի կազմում ընդգրկված շուրջ 685 համայնք սպասարկող անասնաբույժների և տարածաշրջանային համաճարակաբանների միջոցով:
Նախկինում ունեցած գույքային վեճի շուրջ Ա.Բարսամյանի բնակարանում ծագած վիճաբանության ժամանակ, նախաքննության նյութերի համաձայն, Բ.Երիցյանը մուրճով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի և դեմքի տարբեր մասերին։ Ստացած հարվածների հետևանքով վերջինս ընկել է մահճակալին և օգնություն կանչել։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Շուշանիկ Դ.-ն:
«Ռիսկերը չափազանց շատ են, երկրի ապագան` վտանգված: Խնդիրը հայեցակարգի ու տնտեսվարման մոդելի ընտրության մեջ է: Տնտեսության պետական կարգավորման համակարգն արմատական արդիականացման կարիք ունի: Ժամանակը մեր դեմ է աշխատում…»,- ասում է նա:
Խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Սինայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որին զոհ են գնացել տասնյակ զինծառայողներ, ինչպես նաև՝ քաղաքացիական անձինք:
Բոլոր բաղադրամասերը լցրեք տարայի մեջ, խառնեք, և խյուսը պատրաստ է: Այնուհետև խյուսի մի փոքր զանգված տարածեք սպիի վրա, թողեք 15 րոպե, ապա լվացեք:
Իր սկզբնական վիճակում և քիչ օգտագործելու դեպքում կարմիր ձկնկիթն օգտակար է: Այն շատ կարճ է պահպանվում, այդ պատճառով հաճախ են դրանում ներարկում նյութեր, որոնք կարող են վնասել առողջությանը:
Ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ ՍԶ «Բավրա» սահմանային անցակետի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բաժին բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արմեն Ա.-ին:
«Պետք է լինեն 2 կարգի վարորդներ՝ հացի փող վաստակող վարորդներ ու մասնագետ տաքսու վարորդներ: Այդ ամոթալի երևույթը, որ դու տաքսու վարորդ ես, վերջիվերջո, ուզում ենք՝ ժողովրդի միջից դուրս գա, բայց ինչպե՞ս տարբերվի իսկական տաքսու վարորդը՝ հացի փող վաստակողից. այս հարցն ենք ուզում, որ այսօր քննարկվի»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց անհատ ձեռներեց տաքսու վարորդը:
Բերուչաշվիլու խոսքերով՝ նախորդ տարվա աշնանից Պրահայում չեն անցկացվել Աբաշիձե-Կարասին ձևաչափով հանդիպումներ:
Փետրվարի 4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին, 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 4-ի երեկոյան ժամերին, 5-ի գիշերը , 8-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ:
«Իշխանությունը խուսափում է անհերքելի փաստերը հանրությանը տեսանելի դարձնելուց»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ խոսելով հոկտեմբերին ոչ իշխանական ուժերի ներկայացրած կառավարման ճգնաժամի մասին նախագծի մասին:
Ավելի վաղ Կադիրովը քանիցս հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել Ուկրաինայի արևելքի ռազմական գործողություններին:
Երեկ լսում էի այդ շարժման ներկայացուցիչների մամուլի ասուլիսը. ավելի մեծ զավեշտ լսած չկամ. մարդիկ գնում էին Արցախ՝ հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար: Տաղանդավոր գաղափարախոսություն, խոսք չկա: Չեմ կարծում, թե մեր երկրում կգտնվի որևէ լուրջ քաղաքական ուժ, որը կկանգնի նման խունտայի հետևում: Ուղղակի անհնար է, որ լինի. ավելի արագ քաղաքական մահ չի լինում: