2015 թվականի հունվարի 20-ի դրությամբ՝ Ռուսաստանում գտնվում է Հայաստանի 314.000 քաղաքացի

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2014 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանը լքել է հետխորհրդային երկրների գրեթե 550.000 քաղաքացի (առանց Բալթյան երկրների ու Ուկրաինայի): Ընդ որում՝ 2014 թվականի առաջին կեսին այդ երկրներից Ռուսաստան է ժամանել մոտ 650.000 ներգաղթյալ:

2014 թվականի երկրորդ կեսին Ռուսաստանն ամենաակտիվ ձևով լքել են Ուզբեկստանի քաղաքացիները (364.000 մարդ), Տաջիկստանի քաղաքացիները (178.000 մարդ) և Ադրբեջանի քաղաքացիները (28.000 մարդ): Ներկայումս Ռուսաստանում Մոլդովայի ու Հայաստանի քաղաքացիների թիվն ավելի շատ է՝ համեմաատած 2014 թվականի հունվարի հետ:

Մոլդովայի դեպքում քաղաքացիների թիվն ավելացրել է 16.500-ով, իսկ Հայաստանի դեպքում՝ 44.300-ով: Նախորդ տարվա ողջ ընթացքում Ռուսաստան շարունակել են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Վրաստանի քաղաքացիները:

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության կայքում տեղ գտած վիճակագրական տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 20-ի դրությամբ Ռուսաստանում գտնվել է Ուզբեկստանի՝ մոտ 1.8 միլիոն քաղաքացի, Տաջիկստանի 816.000 քաղաքացի, Մոլդովայի 692.000 քաղաքացի, Ադրբեջանի 385.000 քաղաքացի, Ղազախստանի 349.000 քաղաքացի, Ղրղզստանի 324.000 քաղաքացի, Հայաստանի 314.000 քաղաքացի, Բելառուսի 300.000 քաղաքացի, Վրաստանի 17.000 քաղաքացի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս