Բաժիններ՝

Հայտնի են դարձել ՄԱԿ-ում կոռուպցիայի մեջ մեղադրվող ձերբակալվածների անունները

Հայտնի են դարձել ՄԱԿ-ում կոռուպցիոն սկանդալների առնչությամբ ձերբակալված անձանց անունները, հայտնում է Reuters-ը:

Երեքշաբթի Նյու Յորքի դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոն Էշին:

Ինչպես հայտարարել է Նյու Յորքի դատախազ Պրիտ Բհարարան, կաշառքի չափը, որը նրան տվել են չինացի գործարարներն իրենց ընկերությունների շահերը պաշտպանելու համար, կազմել է 1,3 մլն դոլար:

Գործակալության հաղորդմամբ՝ կաշառքի մի մասի հանձնումը կազմակերպվել է ԱՄՆ-ում տեղակայված ընկերության գործադիր տնօրեն Շերի Յանի ու ֆինանսական տնօրեն Հայդի Պարկի օգնությամբ:

Ընկերության անվանունը չի հրապարակվում:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ը հետաքննում է նվիրատվությունների ու հիմնադրամների օգտագործման սխեման, որը կապված է կոռուպցիայի գործով ձերբակալվածներից մեկի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս