«Յունիբանկն» ապառիկ և կանխիկ վարկերի առաջատարներից է

 Այս տարվա սեպտեմբերի դրությամբ, «Յունիբանկի» վարկային պորտֆելում կանխիկ վարկերի քանակը գերազանցել է 45 000-ը, ապառիկ վարկերինը` 100 000 –ը: Այդ ցուցանիշներով բանկը առաջատար դիրքեր է զբաղեցնում շուկայում: «Յունիբանկի» հիմնական առավելությունը լայն ցանցի առկայությունն ու վարկի տրամադրման և մարման հարմարավետությունն է:

Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգի գործարկման շնորհիվ, բանկը վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրամադրում է մեկ րոպեում: Նույն կերպ հարմար և արագ իրականացվում են վարկի գծով մարումները: Հաճախորդը կարող է դա կատարել ինչպես մասնաճյուղում, այնպես էլ ինքնուրույն` վճարային տերմինալների միջոցով: Բանկի վճարային տերմինալները տեղադրված են բանկի բոլոր մասնաճյուղերում և կենցաղային, համակարգչային տեխնիկայի խոշոր խանութներում:

Որոշ տերմինալներ աշխատում են անգամ 24 ժամ, առանց հանգստյան օրերի, ինչը շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր զբաղվածության պատճառով չեն հասցնում բանկ այցելել մինչև աշխատանքային օրվա ավարտը: Այժմ «Յունիբանկը» ներկայացված է 45 մասնաճյուղով, ունի ավելի քան 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում, համագործակցում է ավելի քան 500 խանութների հետ:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս