Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ Հ1-ն ապահովում է բազմակարծությունը (ուղիղ միացում)

Ազգային ժողովն այսօր նիստում շարունակեց Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդման քննարկումը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց Հ1-ի աշխատանքը և նշեց, որ ՀԸ-ն ապահովում է բազմակարծությունը:

Ըստ նրա՝ ԱԺ-ից ելույթ ունեցող յուրաքանաչյուր պատգամավոր կարծում է, որ իր ելույթն ամենակարևորն է և արժանի է լուսաբանման, սակայն չպետք է այդ տեսանկյունից նայել, այլ պետք է դիտարկել, թե արդյոք եթերն ամբողջությամբ բազմակարծություն ապահովո՞ւմ է, թե՞ ոչ. «Եթե, օրինակ, իմ ելույթը ցույց չեն տվել, չի նշանակում, որ Հ1-ը վատ է աշխատում: Միգուցե իմ ելույթը կրկնվել է կամ ինձնից առաջ իմ խմբակցությունից ավելի ծանրակշիռ փաստարկներով ներկայացրել են, դրա համար էլ լրագրողը հարմար է գտել տալ այդ պատգամավորի, այլ ոչ թե իմ ելույթը լուսաբանել»:

Է.Շարմազանովը հայտարարեց, որ, իր կարծիքով, Հ1-ը կարողանում է բազմակարծություն ապահովել, ինչն ամենակարևորն է:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս