Թուրքիան կարող է գազ ներկրել ոչ միայն Ռուսաստանից. Էրդողան

Անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է գազ ներկրել ոչ միայն Ռուսաստանից, այլև այլ աղբյուրներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Haber 7-ը:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը հրաժարվի կառուցել «Ակկույու» ԱԷԿ-ը, ապա դա կարող են անել մյուս երկրները:
«Ռուսաստանն այդ նախագծում ներդրել է 3 մլրդ դոլար, ու այդ պատճառով ինքն ավելի շատ պետք է անհանգստանա այդ կապակցությամբ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա նշել է, որ Թուրքիան ռուսական գազի խոշոր ներկրող է: Էրդողանի խոսքով՝ եթե Թուրքիան դադարի ռուսական գազ ներկրել, ապա դա լուրջ կորուստ կլինի Մոսկվայի համար:

Տեսանյութեր

Լրահոս