Կառավարության որոշ անդամներ չեն հավատում Ճշմարիտյանի ներդրումային քաղաքականության տեսլականին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցը:

Նախագիծը ներկայացնող ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ նախատեսում են մի քանի հիմնական լուծումներ՝ ներդրումային ոլորտում կառավարությունն առաջնորդվելու է բաց դռների ու ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ ազգային և առավելագույն բարենպաստության ռեժիմների ամրապնդման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքներով:

Նա բավական երկար ներկայացրեց նախագիծը, ինչից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Այդ ինչի՞ տենց ոգևորվեցիք: Լավ բաներ է ասում՝ դրա՞ համար, թե՞ հավատ չի ներշնչում ասածները: Ո՞րն է պաճառը: Ես կարծում եմ՝ պարոն Ճշմարիտյանի ասածները լիովին հիմնավոր էին: Եթե որոշ մարդկանց դուր չի գալիս՝ դա իրենց ներքին և արտաքին պրոբլեմն է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս