
Ռուսաստանի կողմից Սիրիայում հասցված հարվածների 90 տոկոսն ուղղված է ընդդիմության դեմ. ԱՄՆ Պետդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին մեղադրել է Ռուսաստանին սիրիական ընդդիմությանը հարվածներ հասցնելու մեջ:
Քիրբիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Սիրիայում հասցված հարվածների ընդամենը 10 տոկոսն է ուղղված ԴԱԻՇ-ի ու «Ալ-Քաիդայի» դեմ:
«Սիրիայում ավիահարվածների 90%-ից ավելին ուղված չի եղել ԴԱԻՇ ու «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումների դեմ:
Մեծ մասամբ՝ հարվածները հասցվել են ընդդիմադիր խմբերին, որոնք ցանկանում են լավ ապագա Սիրիայի համար ու չեն ցանկանում, որ Ասադի ռեժիմը մնա իշխանության ղեկին»,- հայտարարել է Ջոն Քիրբին, ում խոսքերը մեջբերում է BBC-ն: