Ինչու են կախարդները, էքստրասենսերն ու գուշակները սրբապատկերներ պահում ու աղոթք ասում. «Առավոտ»
«Առավոտ» թերթում Արմեն Հարեյանը գրում է. «Ամեն մարդ ունի Աստծուց շնորհված հատուկ պաշտպանվածաթյան համակարգ։ Այդ համակարգը կոտրելն անհնար է, եթե մարդն իր կամքով այն չի հանձնում։ Երբ անհավատ կամ թերահավատ մարդը գնում է կախարդի, էքստրասենսի կամ գուշակի մոտ՝ ինչ-որ նպատակի համար, ապա նա այնտեղ տեսնելով սրբապատկերներ, աղոթքներ ու նույնիսկ Աստվածաշունչ ու Նարեկ (թեեւ սրանց արածը ոչ մի կապ չունի Սբ. Գրիգոր Նարեկացու հավատքի հետ), մտածում է այսպես. «Այստեղ կան սրբապատկերներ, աղոթքներ, Աստվածաշունչ։ Ուրեմն այստեղ կա Աստված։ Ուրեմն սա բարի է։ Ուրեմն այստեղ ապահով է…»։
Ու մարդը խաբվելով՝ իր սիրտն ու ներաշխարհը բացում է չարի առաջ։ Այ, սրա համար են վհուկները, գուշակներն ու էքստրասենսերը սրբապատկերներ պահում իրենց մոտ։ Հիմա կասեք, իսկ ինչո՞ւ են աղոթքներ անում ու աղոթքներ կարդալ տալիս իրենց հաճախորդներին բժշկության կամ այլ նպատակների համար։ Նախ եկեք տեսնենք, թե ինչ է աղոթքը եւ ինչպես է այն տարբերվում կախարդական խոսքերից։ Աղոթքը մարդու զրույցն է Աստծո հետ, որ դուք կարող եք անել ամեն տեղ, երբ կամենաք։ Աղոթքի ժամանակ դուք խոսում եք ուղղակիորեն Աստծո հետ, լսում նրան ու սովորում նրանից։ Աղոթքի արդյունավետությունը կախված է 4 հանգամանքներից։
1. Ինչպիսին է Ձեր հավատքի աստիճանը։
2. Ինչպիսին է Ձեր կյանքը։ Դուք ապրո՞ւմ եք Աստծո պատվիրաններով, թե՞ ոչ։
3. Արդյոք Ձեզ համար օգտակա՞ր է այն, ինչ խնդրում եք, թե՞ոչ։
4. Արդյոք հիմա հարմա՞ր ժամանակ է, որ ձեզ տրվի ձեր խնդրանքը, թե՞ ոչ։ Տեսնո՞ւմ եք։
Ահա 4 կարեւոր հանգամանքներ աղոթքի արդյունավետության համար։ Եթե այս չորսից մեկը չկա, ապա ձեր աղոթքը հնարավոր է, որ չլսվի ու չկատարվի հենց ձեր իսկ օգուտի համար։ Իսկ ինչ է նշանակում կախարդական ազդեցությունը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: