ՆԱՏՕ-ն պատրաստ է զորքեր ուղարկել Թուրքիա

ՆԱՏՕ-ն պատրաստ է Թուրքիա զորքեր ուղարկել՝ երկրի հարավից սպառնացող վտանգին դիմակայելու համար: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանի կողմից Թուրքիայի օդային տարածքը խախտելու ֆոնին, հայտնում է Reuters-ը:

«ՆԱՏՕ-ն պատրաստ է ու ի վիճակի է պաշտպանել իր բոլոր դաշնակիցներին, ներառյալ Թուրքիային, ցանկացած սպառնալիքից»,- հայտարարել է Ստոլտենբերգը՝ ռուսական ավիահարվածներն անվանելով «անհանգստության պատճառ»:

Նա հայտնել է, որ ՆԱՏՕ-ն արդեն արձագանքել է՝ ուժեղացնելով իր հնարավորություններն ու զորքեր տեղափոխելու կարողությունը:

«Դա վերաբերում է նաև հարավային ուղղությանը, այդ թվում՝ Թուրքիային, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- հայտնել է Ստոլտենբերգը:

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների գագաթաժողովը: Նշվում է, որ բանակցություններում կքննարկվեն Սիրիայում ստեղծված իրավիճակն ու դրանում Ռուսաստանի ազդեցության հարցը:

Տեսանյութեր

Լրահոս