ՀՀԿ-ն պատրաստ է Քոչարյանի դեմ պատերազմին. «ՀԺ»
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի՝ նախօրեին արած հայտարարությունների առնչությամբ երեկ «Հայկական ժամնակ» թերթի լրագրողը մի քանի հարց է ուղղել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Աժ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանին.
– Քոչարյանը Սահմանադրության նախագիծը համեմատում է խորհրդային Սահմանադրության հետ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ համեմատությանը։
– Ես այդ համեմատության մեջ մեր Սահմանադրության նախագծում այդպես էլ չգտա այն դրույթը, որը կարոդ է ստեղծել միակուսակցական համակարգ։ Խորհրդային Միության ժամանակ խոսքը կոմունիստական կուսակցության մասին է, իսկ կատարվող փոփոխություններով նման բան չկա։ Չկա մի այնպիսի դրույթ, որ, օրինակ, ԲՀԿ-ն լինելու է գերիշխող, ու հետեւաբար այդ փաստարկը համարում եմ անհիմն։
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում քաղաքական համակարգի արդյունավետությունը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։
– Տարբեր ժամանակներում տարբեր գործառույթներ են իրականացվել հետեւաբար՝ ասել, թե Ռոբերտ Քոչարյանը նպաստել կամ չի նպաստել ինչ-որ համակարգի ստեղծմանը, չեմ ցանկանում։ Այդ դատողությունները դուք արեք։
– Դուք արեք այդ դատողությունները։
– Անում եմ իհարկե։ Եթե կա նախագահ ու նա ներկայացնում է մեկ քաղաքական ուժ, դա բոլորովին այլ իրավիճակ Է, եթե կա նախագահ, ու նրան սատարում են մի քանի այլ ուժեր, դա բոլորովին այլ վիճակ Է։ Ես չեմ պատկերացնում մի քաղաքական իրավիճակ, որ քաղաքական ուժերից մեկը կարող է շատ ձայներ հավաքել ու միանձնյա ղեկավարում իրականացնել, միգուցե Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում լավատես է։ Եթե պարոն Քոչարյանը նշում է, որ արատավոր համակարգ է եղել, պետք է հասկանանք՝ ինչն էր արատավոր, ինչ նկատի ունի, ինչի համար է ասում, որ ըստ այդմ էլ գնահատականներ տանք։ Ես կրկնում եմ՝ միակուսակցական համակարգի խնդիր չկա, իսկ եթե որեւէ մեկը «ոչ»–ի կողմնակից է կամ դեմ է այս փոփոխություններին, օրենքի թույլ տված հնարավորություններից կարող է քայլեր անել՝ խոչընդոտել, «ոչ» քարոզել եւ այլն։
– ՀՀԿ-ն պատրա՞ստ է Ռոբերտ Քոչաոյանի հետ քաղաքական պատերազմի։
– Մենք միշտ պատրաստ ենք քաղաքական դաշտում պայքարելու բոլորի հետ, մենք համախմբված ենք մեր նախագահի շուրջ։ Աժ քվեարկությունը շատ հարցերի պատասխան է տվել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: