![](/banners/BeFunky-design.jpg)
Ավազակային հարձակում Երևանում
![](https://168.am/wp-content/uploads/2014/06/avazak.jpg)
Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, 1983 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, Երևանի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը և 44.000 դրամ:
Ոստիկանության Կենտրոնականի և Ապարանի բաժինների ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1990 թ. ծնված Սերյոժա Հ.-ն, ով ժամը 21.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: