Գերմանիայում փախստականների ևս մեկ ապաստարան է այրվել
Վերջին 5 օրում երկրորդ անգամ Գերմանիայում փախստականների համար նախատեսված երկրորդ ապաստարանն է այրվել: Դեպքը տեղի է ունեցել Բավարիայի դաշնային հողում՝ Ինգոլշտադտ քաղաքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Արտակարգ պատահարի հետևանքով տուժել է 4 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց:
Ապաստարանում ապրում է մոտ 100 ներգաղթյալ: Թե քանիսն են այդ ժամանակ գտնվել շինությունում հրդեհի ժամանակ, չի նշվում:
Հրդեհի առաջացման պատճառը դեռ պետք է պարզի ոստիկանությունը, սակայն նման դեպքերում, որոնք վերջին ամիսներին հաճախակիացել են, իրավապահները, որպես օրենք, չեն բացառում ապաստարանը դիտավորյալ հրդեհելու վարկածը:
Վերջին անգամ հրդեհը փախստականների ապաստարանում տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին Ֆրիմար կոմունայում (Տյուրինգիա դաշնային հողում):
Ինչպես հայտնել են Վիսբադենի քրեական գործերով դաշնային գերատեսչությունից, այս տարվա սկզբից Գերմանիայում ներգաղթյալների կենտրոնների վրա հարձակումների թիվն ավելացել է՝ հասնելով 437-ի, ինչը արդեն անցած տարվա համեմատ կրկնակի ավելի է: