Եվրոպայի խորհուրդը մեկնաբանել է Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու վերաբերյալ հայտարարությունը
Ինչպես տեղեկացնում է Trend-ը, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, մամլո քարտուղար Դանիել Հոլտենը հայտարարել է, թե Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է լքել մարդու իրավունքների հարցով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խումբը։
Նա գործակալության հետ զրույցում ասել է, որ Մարդու իրավունքների հարցով համատեղ աշխատանքային խմբից հեռանալու որոշումը կապված չէ ԵԽԽՎ առաքելության հետ, որը պետք է հետևի նոյեմների 1-ին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Ընտրությունների մոնիթորինգը շարունակվում է:
Եվրոպայի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը երեկ տեղեկացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր որոշման մասին, այն է՝ հետ դադարեցնել խորհրդի մասնակցությունը Ադրբեջանում մարդու իրավունքների հարցերով համատեղ աշխատանքային խմբում: Նա իր որոշման մասին տեղեկացրել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
Իր հերթին, Ադրբեջանի ԿՀՎ նախագահի տեղակալ Նատիգ Մամեդովն ասել է, թե Ադրբեջանը միշտ բաց է համագործակել այն կողմերի հետ, որոնք ցանկանում են հետևել Ադրբեջանում անցկացվող ընտրություններին:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը երբեք չի ունեցել խնդիրներ Եվրոպայի խորհրդի հետ ընտրությունների անցկացման հարցում:
«Հուսով եմ՝ հիմա նույնպես խնդիրներ չեն լինի»,- ասել է Մամեդովը: