
Շնորհվել է փոխգնդապետի կոչում

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով՝ հոկտեմբերի 7-ին ՀՀ ՏԿԻԱՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի պետ, փ/ծ մայոր Սարգիս Ավետիսյանին շնորհվել է «Փրկարարական ծառայության փոխգնդապետի» կոչում:
Նախարար Երիցյանը, շնորհավորելով Ս. Ավետիսյանին կոչման շնորհման կապակցությամբ, նրան աշխատանքային հաջողություններ մաղթեց: