Բուլղարիայի ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է իր երկրի օդային տարածքում Սիրիայի համար մարդասիրական օգնություն տեղափոխող ՌԴ ինքնաթիռների թռիչքը:
Հարկ է նկատել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում համացանցում հրապարակվում են տեղի ունեցած դժբախտ պատահարների և մահվան ելքով դեպքերի մասին` նշելով նաև դեպքին առնչվող որոշակի հանգամանքներ: Դրա վկայությունն է նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ տեղակատվության տրամադրումը:
Նշվում է, որ այդ կարճաժամկետ ռազմական օպերացիան ուղղված է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների դեմ:
Կիրակի Եկատերինա Մակարովան չկարողացավ դուրս գալ US Open-ի մեկ քառորդ եզրափակիչ` պարտվելով Քրիստինա Մլադենովիչին:
Նիստի վերջում ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները ստորագրել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր, որոնք սահմանում են փոխգործակցությունը մտավոր սեփականության, որոշ ապրանքների դրոշմավորման համակարգի ներմուծման, ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման և այլ հարցերում:
ՌԴ նախարարների կաբինետը հրաման է տվել 2015թ. ավելացնել Ռուսաստանում ժամանակավոր բնակվելու քվոտան օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
«Ժամացույցների սլաքների համաձայնեցումը Հայաստանի և Ռուսաստանի միջև կարևոր է, քանի որ Հայաստանը ոչ միայն ՌԴ ռազմավարական գործընկերն է, այլև ԵՏՄ անդամ: Ակտուալ է նաև ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների հարցը, այդ բարեփոխումները հոկտեմբերին խորհրդարանում են քննարկվելու, դրա շուրջ այսօր ՀՀ քաղաքական դաշտում տարաձայնություններ կան, ուստի այս հարցերը ևս առանց ուշադրության չեն կարող մնալ»:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 15.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի «խնձորանոց» կոչվող հատվածին հարակից ձորակում մեղվի խայթոցից մահացել է 1955 թ. ծնված Մ. Մ.-ը. դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սցենարները, որոնք իրականացվել են Մերձավոր արևելքում, նախապատրաստվել էին նաև Ադրբեջանի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացելով 2016 թվականի պետբյուջեի պլանավորմանն ու ընթացիկ տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունը:
Վլադիմիր Եվսեևի կարծիքով`Հայաստանին տրված վարկը դրական առաջընթաց էր ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններում, այլև ԼՂ հակամարտության գոտում, քանի որ հնարավորություն է տալիս Հայաստանին ձեռք բերել հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր արտոնյալ պայմաններով, ինչի կարիքը Հայաստանն իսկապես ունի:
Սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Մենք բազմիցս խստորեն դատապարտել ենք այսպես կոչված «Իսլամական պետության» և ահաբեկչական այլ խմբերի կողմից իրականացվող ոճրագործությունները, որոնք սպառնալիք են հանդիսանում, ինչպես տարածաշրջանի ժողովուրդների համար, այնպես էլ՝ դրա սահմաններից դուրս:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտին 2014-ի ապրիլից մինչև 2015թ. օգոստոսի 15-ը զոհ է գնացել 7883 մարդ, ավելի քան 17 610 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, հայտնում է Reuters-ը:
Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.50-ին տեղեկություն է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի արևելքում՝ Թունջելի նահանգում, հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է TRT Haber-ը:
Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, Մերձավոր արևելքում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում: Այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտված է: Տեսանելի չեն դրական միտումներ իրավիճակի կայունացման, Մերձավոր արևելքում խաղաղության վերականգնման համար:
Ռոբերտ Քոչարյանը չի հեռացել քաղաքականությունից, ու պետք է հստակեցվի, թե ի՞նչ նկատի ունի նա՝ «վերադառնալ» ասելով: Այս կարծիքին է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ով 168.am-ի հետ զրույցում նշեց, որ չի պատկերացնում, թե ինչպես պետք է սահմանադրական բարեփոխումների դեմ ծավալվող պայքարում համագործակցեն Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և Ռոբերտ Քոչարյանը, քանի որ, ըստ նրա՝ «նրանց միջև արյուն է հոսել»:
«Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը թերագնահատել պետք չէ»,- այս մասին «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:
«Առավոտյան 9:00-ի կամ 10:00-ի կողմերն էր, մեր տան մեջ՝ սենյակում, հակառակորդի կրակոցից տղաս ոտքի շրջանում վիրավորվեց, հոպիտալում վիրահատեցին, հիմա հորեղբոր տուն է տեղափոխվել, դեռ չի կարողանում ոտքը գետնին դնել»,
Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.59-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ-ին՝ Քարավանատան մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և առջևի անիվով կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուս փոփ-երգիչ Ալեքսանդր Բույնովը, ով մի քանի տարի առաջ հաղթանակ էր տարել քաղցկեղի դեմ պայքարում, դարձյալ հայտնվել է բժիշկների հսկողության ներքո, հայտնում է LifeNews-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր ներկայացվել է «ՀՀ ուսանողների կենսաոճի և Բոլոնիայի գործընթացի գնահատման հետազոտության» առաջին՝ «Բոլոնյան գործընթացի ընդհանուր գնահատականներ» հատվածի արդյունքները:
Անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը ֆոյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ի՞նչ և ինչպե՞ս է տեղի ունեցել երեկ Հայաստան-Դանիա ֆուտբոլային հանդիպման ժամանակ կատարված քաշքշոցը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով՝ ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղան՝ յուրաքանչյուր 100 աղջիկ նորածինների հաշվով:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Յունիբանկն» առաջարկում է շահավետ պայմաններ` խնայողությունները ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ավանդադրելու համար: Այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք նախընտրում են իրենց խնայողությունները պահել ՀՀ դրամով կամ ռուսական ռուբլով, կարող են ձևակերպել «Յունիբանկի» «AMD/RUR» ավանդը, որով սահմանված է մինչև 17% ՀՀ դրամի և 7% տարեկան տոկոսադրույք ՌԴ ռուբլու համար:
«Ոչ սահմանադրական փոփոխություններին» նախաձեռնող խմբի անդամ, «Սարգսյան իրավաբանական խումբ» իրավաբանական միավորման ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում կան որոշ հետընթացներ:
«Դեղերի մասին» օրենքը փոփոխությունների կենթարկվի, և առաջին անգամ կսահմանվի դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը: