Բացառված չէ, որ նավթի կտրուկ գնանկումը քաղաքական պատվերի հետևանք է. Ադրբեջանի նախագահ

Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, Մերձավոր արևելքում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում: Այդ երկրների տարածքային ամբողջականությունը խախտված է: Տեսանելի չեն դրական միտումներ իրավիճակի կայունացման, Մերձավոր արևելքում խաղաղության վերականգնման համար:

Ինչպես հայտնում է APA-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հանդես գալով 2016 թվականի պետբյուջեի պլանավորմանն ու ընթացիկ տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությանը:

Խորհրդակցության ժամանակ Ալիևն անդրադարձել է նաև նավթի գների կտրուկ նվազման խնդրին:

«Երևի թե, դրա պատճառները պետք է ուսումնասիրեն մասնագետները, վերլուծաբանները, սակայն բացառված չէ, որ նավթի կտրուկ գնանկումը քաղաքական պատվերի հետևանք է: Չնայած դրան՝ մենք պետք է պատրաստ լինեինք դրան: Տնտեսության դիվերսիֆիկացումը, մինչ այդ ոչ նավթային ոլորտի ուղղությամբ ձենարկված քայլերն օգնել են մեզ դուրս գալ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստներով, թեև մեր շահույթը նկատելիորեն նվազել է։ Եթե անցած տարի նավթի գինը 100 դոլարից բարձր էր, ապա այսօր այն 50 դոլարից էլ պակաս է: Նավթի գինը կրկնակի նվազել է, սակայն մենք կձգտենք ու կջանանք այնպես անել, որ ադրբեջանցի ժողովուրդը դրանից չտուժի»,- հայտարարել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ դրա համար իրականացվում են սոցիալական ծրագրեր, ենթակառուցվածքային նախագծեր, ապահովվում է մարդկանց անվտանգությունն ու սոցիալական պաշտպանվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս