ՀՀ վարչապետն առաջարկել է ԵՏՄ-ում առեւտուրը ռուբլով կատարել
                                    ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բելառուսական Գրոդնո քաղաքում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է անցում կատարել ռուբլով հաշվարկին՝ հրաժարվելով առևտուրը դոլարին կապելուց։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«ԵՏՄ-ում անհրաժեշտ է ինտենսիվացնել ազգային արժույթով կատարվող փոխադարձ հաշվարկները և կրճատել դոլարիզացումը։ Արդիական է նաև համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրականացման հարցում փորձի փոխանակումը։ Այս ենթատեքստում կարևոր է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտուրը ռուբլով կատարելու և դոլարին կապելուց ազատվելու գաղափարը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    