Բաժիններ՝

Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր բնակության քվոտան ավելացել է

ՌԴ նախարարների կաբինետը հրաման է տվել 2015թ. ավելացնել Ռուսաստանում ժամանակավոր բնակվելու քվոտան օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար:

Այս մասին ասվում է Ռուսաստանի կառավարության կայքում:
«2015թ. Ռուսաստանում ժամանակավոր բնակվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար քվոտան 128 055-ից ավելացել է 151 175՝ բախշելով Դաշնության սուբեկտների միջև՝ արված առաջարկություններին համապատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, ավելացումը կապված է Ուկրաինայի քաղաքացիների աճող թվի հետ, որոնք ստիպված են հեռանալ իրենց երկրից ու ցանկանում են ապրել Ռուսաստանում ու ստնալ ժամանակավոր բնակության թույլտվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս