«Չկա նման բան՝ իրենց մոտ ԱԱՀ-ն 18 % է, մեզ մոտ՝ 20 %: Ինձ տնտեսագիտություն մի բացատրեք, ես դա շատ լավ գիտեմ: Դա գործոն չէ, ուրիշ բան ասեք»:
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր շարունակեց քննել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է երկիր թողնել սիրացի փախստականներին, ինչը ընդդիմադիր կուսակցությունների պահանջն էր, հայտնում է The New York Times-ը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 19.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Սեպտեմբերի 7-ին ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015թ. պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն-2015» համատեղ զորավարժությանը բացման հանդիսավոր արարողությունը:
Ցուցահանդեսի էքսպոզիցիան 8 թեմատիկ բաժանումներ ունի՝ «Սկիզբ», «Ներկան», «Մեր հողը», «Քաղաք», «Չսերտած դասեր», «Ադամը դրախտից», «Եվաներ», «Մինասի աթոռը»:
Վենեսուելան պատրաստ է ընդունել 20 հազար սիրիացի փախստականի, հայտարարել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Հոլանդացի սուպերմոդել Իֆկե Շտուրմը կոմայի մեջ է ընկել: Նա վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել այն բանից հետո, երբ ողնաշարի լուրջ վնասվածք ու գանգի կոտրվածք է ստացել, գրում է The Independent-ը:
Դարյալի կիրճի 134-135 կիլոմետրերին՝ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 8-15-ը որոշակի սահմանափակումներ են գործելու, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
2016թ.-ից Հայաստանում գնացքների վերանորոգումը կարող է անցնել ISO արտոնագրման համակարգին։ Այս մասին Երևանում ընթացող Երկաթուղային տրանսպորտով երթևեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում հայտարարեց «Ռուսական երկաթուղիների» անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսանդր Կոսարևը։
Ադրբեջանա-վրացական «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում պլանավորվում է կատարել վերանորոգման աշխատանքներ: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի ղեկավար Այդին Ալիևը Բաքվում անցկացվող Համաշխարհային մաքսային կազմակերպության ամենամյա PICARD համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անկարայում երկուշաբթի երեկոյան բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ նախօրեին Թուրքիայի Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության, որի հետևանքով 16 թուրք զինծառայող էր սպանվել, գրում է Milliyet թերթը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը իրատեսական է համարում Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը`ընդգծելով այդ նախագծի կարևորությունը Հայաստանի Հանրապետության համար:
Սեպտեմբերի 3-ին Տավուշի սահմանագոտում հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհված Հայկ Կառլենի Թեւոյանի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է ապրում, եւ նրան օգնելու համար ստեղծվել է հանգանակություն իրականացնող խումբ:
Թուրքիայի Իգդիր նահանգում՝ Նախիջևան գնացող ճանապարհին՝ Հայաստանի սահմանից ոչ հեռու, թուրք ոստիկանների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել: Պայթյունի հետևանքով զոհվել է իրավապահ ուժերի 10 ներկայացուցիչ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
Թուրքիայում նման մոտեցում կա, որ Հայաստանը շահագրգռված է սահմանի բացմամբ, մինչդեռ Անկարան շահագրգռված է եղել քաղաքական հարաբերություններով, դա այդքան էլ այդպես չէ, քանի որ Հայաստանը ևս շահագրգռված է եղել քաղաքական հրաբերություններով:
Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ «Սերժի Վաչոն», պարզվում է՝ տարիներ շարունակ գույքի և եկամուտների հայտարարագիր չի ներկայացրել: Ինչպես հայտնի է՝ 2008-ի հունիսից նա զբաղեցնում է ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը:
Մինչև խորհրդարանական նոր նստաշրջանը կսկսվի, գեներալ Մանվելի աշխատասենյակում շտապ վերանորոգում են իրականացնում, որ հասցնեն: Ինչ գեներալը դարձել է պատգմավոր, արդեն 2 անգամ նրա աշխատասենյակը վերանորոգվում է:
Այս ընտրությունները կարևոր էին, որովհետև ընտրությունն այն մասին չէր, թե ով է կառավարելու Թուրքիան, այլ այն մասին, թե ի՞նչ ռեժիմով է Էրդողանը ցանկանում կառավարել Թուրքիան, քանի որ ցանկանում է Թուրքիան դարձնել նախագահական հանրապետություն:
«Իլհաս» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատն օպերացիա են անցկացրել ու սպանել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) 73 անդամի:
Քննարկվել են կազմակերպչական հարցեր, ու գլխավոր հարցը վագոնների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու հարցն է: Սա շատ ակտուալ հարց է բոլոր երկաթգծերի համար, քանի որ այդ երկաթգծերն անցում են մեր բոլորի երկրներով:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում վերջին շրջանում իրավիճակը բավական լարված է:
Այսօր` սեպտեմբերի 8-ին Լաս Վեգասում կայացավ հունահռոմեական ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի եզրափակիչը:
Մեր հասարակությունն այսօր որպես օտար լեզու, մեծավ մասամբ, գերադասում է անգլերենն ու ամեն տեսակ ճնշման են ենթարկում տնօրեններին, որոնք էլ աշակերտ չկորցնելու համար, տեղի են տալիս ու աստիճանաբար ֆրանսերենն ու գերմաներենն իրենց տեղը զիջում են անգլերենին:
Աշխատանքային այցի շրջանակում հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է սեպտեմբերի 8-10-ը անցկացվող «Պարտապանի իրավունքների սահմանափակումը. օրենսդրական նորամուծություններ և իրավակիրառ պրակտիկա» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին:
Յուրաքանչյուր տարին մեկ անգամ նախկին Սովետական միության բոլոր հանրապետությունների ներկայացուցիչները (բացառությամբ՝ Ադրբեջանի) հավաքվում են Երևանում և ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստ են անցկացնում:
Իրանի նկատմամբ նավթային ու ֆինանսական պատժամիջոցները, հավանաբար, չեղյալ կհայտարարվեն 2016թ. առաջին երեք ամսում, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով արևմտյան դիվանագետներին:
Ներկայացնելով առաջարկը, գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարությունյանը տեղեկացրել է, որ հիմնականում պահպանվել են նախորդ տարվա գիտական ծրագրերի գերակայությունները:
Խնդիրն այն է, որ էլէներգիայի սակագնի դեմ պայքարող ակտիվիստներից Վաղինակ Շուշանյանը, որը ոչ վաղ անցյալում լքեց Բաղրամյան պողոտան մարդկանց կոչ անելով հավաքվել Ազատության հրապարակում, չնայած հայտարարել է, թե լքել է նախաձեռնությունը, այնուամենայնիվ, վերջին ակցիային բավականին ակտիվ մասնակցություն ունեցավ:
Այսօր Մինսկում տեղի կունենա Դոնբասում ճգնաժամի կառավարման կոնտակտային խմբի եռակողմ բանակցությունների հերթական ռաունդը, որտեղ կարող է ստորագրվել փաստաթութղթ 100 մմ-ից պակաս սպառազինությունները հետ քաշելու վերաբերերյալ: