Բաժիններ՝

PKK-ի հերթական հարձակումը. սպանվել են թուրք ոստիկաններ

Թուրքիայի արևելքում՝ Թունջելի նահանգում, հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, ինչի հետևանքով սպանվել է 4 ոստիկան, հայտնում է TRT Haber-ը:
Հարձակման այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի Իգդիր նահանգում՝ Նախիջևան գնացող ճանապարհին՝ Հայաստանի սահմանից ոչ հեռու, թուրք ոստիկանների տեղափոխող ավտոբուս է պայթեցվել: Պայթյունի հետևանքով զոհվել է իրավապահ ուժերի 12 ներկայացուցիչ:

Պայթյունից հետո Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները լայնամասշտաբ օպերացիաներ են անցկացնում Իգդիրում՝ ուղղված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930