
Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7, 13-ի գիշերը ևս 2-3 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևանի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.50C (2007 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 5.90C (1970 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.30C