Քարավանատան մոտ ավտոմեքենան առջևի անիվով կախվել է ձորը

Սեպտեմբերի 8-ին, ժամը 00.59-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ-ին՝ Քարավանատան մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և առջևի անիվով կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Ա. Ք.-ին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի 34 DP 727 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի մաս:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930