Բաժիններ՝

Դոնբասում կոնֆլիկտի զոհերի թիվը հասել է 8 հազարի. ՄԱԿ

Ուկրաինայի արևելքում կոնֆլիկտին 2014-ի ապրիլից մինչև 2015թ. օգոստոսի 15-ը զոհ է գնացել 7883 մարդ, ավելի քան 17 610 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածք, հայտնում է Reuters-ը:

Այս մասին ասվում է ՄԱԿ-ի առաքելության հերթական զեկույցում, որը մոնիթորինգ է անցկացրել Ուկրաինայում:

«Դրանք մոտավոր տվյալներ են, ու փաստացի թվերը կարող են զգալի բարձր լինել»,- ասվում է փաստաթղթում:

Ավելի վաղ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավար Ալեքսանդր Հուգը հայտարարել է, որ առաքելությունն արձանագրել է Դոնբասում թեժ կետերի թվի աճ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930