Բաժիններ՝

Իլհամ Ալիևը Արևմուտքին մեղադրել է Ադրբեջանը ապակայունացնելու ցանկության մեջ

Սցենարները, որոնք իրականացվել են Մերձավոր արևելքում, նախապատրաստվել էին նաև Ադրբեջանի համար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ բացելով 2016 թվականի պետբյուջեի պլանավորմանն ու ընթացիկ տնտեսական խնդիրներին նվիրված խորհրդակցությունը:

«Սցենարները, որոնք կյանքի են կոչվել Մերձավոր արևելքում, նախապատրաստվել էին նաև Ադրբեջանի համար: 2011-2012թթ. օտարերկրյա որոշ շրջանակներ խոսում էին Ադրբեջանում «արաբական գարնան» անխուսափելիության մասին ու հազարավոր քայլեր էին ձեռնարկում իրավիճակն ապակայունացնելու համար: Նրանք ցանկանում էին Ադրբեջանում «Մայդան» կազմակերպել»,- հայտարարել է Ալիևը:

Ալիևի խոսքով՝ Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու համար տասնյալ միլիոն դոլարներ են ծախսվել ՀԿ-ների ու «հինգերորդ շարասյուների» միջոցով:
Այնուհետև նա սկսել է մեղադրել Արևմուտքին՝ վերջինիս մեղադրելով Մերձավոր արևելքի փախստականների խնդիրների մեջ:

«Արևմտյան մեդիաները զօրուգիշեր տարածում են կադրեր, կարծես այդ մարդիկ մեղավոր են ստեղծված իրավիճակում: Նրանք մեղավոր չեն, նրանք օտարերկրյա միջամտության զոհեր են»,- ասել է Ալիևը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս