«Երևանն ու Մոսկվան հերթական անգամ համաձայնեցրեցին «ժամացույցի սլաքները»». Ալեքսանդր Իսկանդարյան

«Սերժ Սարգսյանի՝ Մոսկվա կատարած այցը թերագնահատել պետք չէ»,- այս մասին «Ռուսաստան-Հայաստան. հարաբերությունների ընթացիկ վիճակը և հեռանկարները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ գնահատելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:

Ըստ քաղաքագետի՝ աշխատանքային այց էր, որի շրջանակում հարցերը դիտարկվեցին լայն ձևաչափով, այն գլխավոր հարցերը քննարկվեցին, որոնք կային հայ-ռուսական հարաբերություններում:

«ՀՀ-ի շուրջ տարածաշրջանային իրավիճակն է փոխվում՝ Իրան, Թուրքական հոսք, ներքաղաքական ռիսկեր Թուրքիայում, անկանխատեսելի իրավիճակ, իսկ Արևելքում՝ պատերազմ, Սիրիայում իրավիճակի զարգացում, ԻՊ-ի գործունեությունը: Դատելով ՌԴ-ի մասնակցությունից՝ Սիրիայում իրավիճակը փոխվում է, իսկ ՀՀ-ն մեկ քայլ է հեռու այդ ամենից, ՀՀ-ի դիրքորոշումն այս հարցերում ՌԴ-ի համար նշանակություն ունի, ժամացույցի սլաքները համաձայնեցնելը կարևոր է: Այցը չկարևորել և չգնահատել պետք չէ»,- ասաց Իսկանդարյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930