Ժորժե Մենդեշը հաճախորդների տրանսֆերներից վաստակել է 95.6 մլն դոլար: Այս ցուցանիշով նա զիջել է միայն բեյսբոլի գործակալ Սկոտ Բորասին (117.1 մլն): Մենդեշի հաճախորդների տրանսֆերային գործարքների ընդհանուր գումարը կազմում է 956.4 մլն դոլար:
Համացանցում տարածում է ստանում տղամարդկանց ֆլեշմոբը, որը ծաղրում է աղջիկների նկարները Instagram-ում:
Մեր հերոսներից շատերն ապրում են ԱՄՆ-ում 20-30 տարի. Վիոլետ Գևորգյան, Լևոն Իշտոյան, Ալլա Թումանյան, Լևոն Շարաֆյան… Մեր սերնդի համար նրանք լեգենդ են, նրանց մասին պատմություններ շատ ենք լսել, բայց անձամբ շփվելու հնարավորություն չէր եղել: Կարողացա հարցազրույցների ընթացքում իրենց իսկ հուշերի միջոցով տեղափոխել նրանց կյանքի հիշարժան ժամանակահատվածներ, տեսնել նրանց հույզերը: Կարոտն ու նոստալգիան մեր զրույցների գերիշխող լեյտմոտիվն էին:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մերձավորարևելյան քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ տարածաշրջանում հետագա գործողությունների մասին նրան ցուցումներ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է The Washington Times-ի հոդվածագիր Թոդ Վուդը:
ԳՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 11-ի 1599-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների գիտական աշխատողներին հնգօրյա աշխատանքի դեպքում տրվում է 35 օր և վեցօրյա աշխատանքի դեպքում 42 օր ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հիմա ամեն ինչ շատ պարզ է. մենք ունենք լավ ակումբ, իսկ լավ ակումբը պետք է ունենա լավ մարզիչ: Առաջ դա Յուպ Հայկենսն էր, իսկ հիմա այս մարդը Պեպ Գվարդիոլան է: Ես հուսով եմ, որ Պեպը կմնա «Բավարիայում» 2016թ. հունիսի 30-ից հետո:
ԵԽԽՎ պատվիրակությունը իսպանացի պատգամավոր Յորդի Հուգլայի ղեկավարությամբ այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
Սպիտակ տան հայտարարություններն այն մասին, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Բարաք Օբամայի հանդիպումը տեղի կունենա ռուսական կողմի խնդրանքով, չի համապատասխանում իրականությանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Սննդամթերքի անվտանգության ծառայությունն արգելանք է դրել «Արցախկաթի» միայն մեկ՝ թթվասերի արտադրության վրա»:
Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):
«Նախատեսվում է տարբեր տիպի ելքային արտադրանք տալ` սկսած հավելվածներից և վերջացրած Blu-Ray սկավառակներով, վեբ հավելվածներով: 7D կինոթատրոններում կարող ենք կազմակերպել դիտումներ, ինչը շատ տարածված է Եվրոպայում», – հավելում է Վլադիմիր Սոֆյանը:
iPhone 6s նոր մոդելը այսօրվանից հասանելի է դարձել գնորդներին: Հեռախոսը կարելի է ձեռք բերել Ավստրալիայում, Բրիտանիայում, Գերմանիայում, Հոնգկոնգում, Կանադայում, Չինաստանում, Նոր Զելանդիայում, Պուերտո-Ռիկոյում, Սինգապուրում, Ֆրանսիայում, Ճապոնիայում ու ԱՄՆ-ում:
Իվուարցին տպավորված է Դե Բրոյնեի և Սթերլինգի խաղով: ««Սանդերլենդի» դեմ խաղում Դե Բրոյնեն պարզապես ֆանտաստիկ էր. դարձավ գոլի հեղինակ և կատարեց գոլային փոխանցում: Ռախիմը նույնպես լավ խաղաց, իսկ Ագուերոն մեր լավագույն ռմբարկուն է: Անկեղծ ասած, կարծում եմ, որ մենք հիմա Եվրոպայի ամենատպավորիչ ակումբներից ենք:
«Մյուռոն»-ը հունարեն բառ է, որ նշանակում է «հոտավետ յուղ» կամ «բույսից հոսող հյութ»: Հնում ձիթենու յուղ էին օգտագործում արևելյան ազգերը և հատկապես հրեաներն իրենց աստվածպաշտության մեջ:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ ամռանը բանակցություններ է վարել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր:
Porsche-ի գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլլերը նշանակվել է Volkswagen-ի նոր գլխավոր տնօրեն, հայտնում է The Independent-ը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետ Արթուր Եգանյանը և նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Այդինյանը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, իսկ Ա. Այդինյանը կատարել է նաև պաշտոնեական կեղծիք:
արծում եմ, որ սա ադրբեջանական կողմի պրովոկացիան է, որովհետև զոհվել են խաղաղ բնակիչներ: Մի բան է, երբ զոհվում են զինվորականները, դա միանգամայն հասկանալի է, որովհետև պատերազմական իրավիճակ է ու զինվորը զինվորի դեմ է պատերազմում, բայց մեկ այլ բան է, երբ զոհվում են խաղաղ բնակիչներ: Սա սադրանք է: Ադրբեջանական ագրեսիան զսպելու լավագույն տարբերակը հարցը ՀԱՊԿ-ում բարձրացնելն է: Չի կարելի այս հարցը լռության մատնել: Հայաստանը պետք է քննարկման դնի այս խնդիրը:
Հերթական հրաշամանուկը, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի խոշորագույն ակումբները:
Դրամի, ռուբլու և դոլարի միջև որևէ կապ տեսնելը Հորթոնն անվանեց հոգեբանական երևույթ և տնտեսապես ոչ հիմնավորված. «Ապագայի համար կան ռիսկեր, բայց դրանք միայն ռիսկեր են»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին:
Ինչպես հայտնի է՝ դարեր շարունակ ճապոնուհիները հնագույն բազմաթիվ և բնական նյութերից կազմված բաղադրատոմսերով միջոցներ են գործածում, որոնք պահպանում են մաշկի գեղեցկությունն ու երիտասարդությունը:
«Ադրբեջանը շանտաժ է անում և ակնկալում է, որպեսզի այդ վախի մթնոլորտը խթանի Հայաստանում և Ղարաբաղում արտագաղթը, թուլացնի պետությունը, բանակը, և, որ հայկական կողմերը գնան զիջումների»:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՄՀ հայաստանյան առաքեության ղեկավար Մարկ Հորթոնը, ապրիլին ԱՄՀ կանխատեսած 1%-ի փոխարեն աճը կլինի 2.5%, որ մասամբ պայմանավորված է միանվագ գործոններով, որոնք հաջորդ տարի չեն կրկնվի:
Այսօր ժամը 18:20-ից ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի Ղուշի-Այրում գյուղի հենակետերից ընդհատումներով կրակ է բացել Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապահի վրա:
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը Բունդեսլիգայի ռեկորդ է սահմանել: