Ինքնասպանության փորձ կատարած կառավարության անվտանգության աշխատակցի վիճակը կայուն ծանր է

Երեկ առավոտյան ինքնասպանության փորձ կատարած ՝ Կառավարության անվտանգության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի առողջական վիճակի մեջ փոփոխություն չկա:

Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկայի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը՝ նշելով, որ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Լյուդվիգ Հովհաննիսյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Երեկ նա վիրահատության էր ենթարկվելՀՀ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝  ինքնասպանության հասցնելը:

Տեսանյութեր

Լրահոս