
Առեղծվածային դեպք Երևանում. Բանգլադեշ թաղամասում հայտնաբերվել է 25 տարեկան երիտասարդ տղայի դի. shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժին ահազանգ է ստացվել, որ Անդրանիկի թիվ 102 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա:
Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են: Տեղում պարզվել է, որ մահացածը 25-ամյա Տ. Բ.-ն էր, ով բնակվում էր Անդրանիկի թիվ 102 շենքի 36 բնակարանում և ցած էր նետվել նշված շենքի 10-րդ հարկից:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: