«Երբ աշխատում ես երկարատեւ մի նախգծի վրա, ինչպիսին հեռուստասերիալն է, որքան էլ կերպարդ շատ սիրվի եւ ընդունվի, կարծում եմ, պետք է հետո որոշ ժամանակ լռել, դադար տալ, որպեսզի նախ ինքդ նոր ուժեր հավաքես նորովի ներկայանալու համար, հետո նաեւ թույլ տաս, որ հեռոսւտադիտողը կարոտի քեզ, այսինքն՝ պետք է չհասնել հոգնեցնելու մակադակի:
Նախօրեին տարեց տղամարդու կողմից երիտասարդ աղջկա բռնաբարության դեպքի մասին ահազանգ է գրանցվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացու դրամապանակը բնակարանից հափշտակելու դեպքի առթիվ, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
101-ամյա Անուշավան Եղիազարյանը հիշում է Երկրորդ աշխարհամարտի տարիներին Միացյալ Նահանգների և Խորհրդային Միության պատմական մերձեցումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ:
Հունիսի 16-ին «Արմավիրի բժշկական կենտրոնում» մահացած 4-ամյա աղջնակի մահվան դեպքով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է նրա մահվան պատճառը:
Դիզայներները հրաշալի մարդիկ են: Նրանք օր ու գիշեր մտածում են, թե ինչպես մեր աշխարհը ավելի գեղեցիկ, հարմարավետ և հետաքրքիր դարձնեն:
Ուժեղացված ծառայություն Երևան քաղաքում և հանրապետության ավտոճանապարհներին:
1988 թվի բուռն օրերն էին, ցավ էի ապրում, ուզում էի լինել հայրենակիցներիս կողքին, բայց գիտեի, որ ամուսինս չի ընդունի, կընդդիմանա: Ինչով կարողանում էի՝ Երևանից օգնում էի: Հետո, երբ սկսվեց ազատագրական պատերազմը, Հաթերքն անընդհատ ռմբակոծում էին, երկու եղբայրներս մարտադաշտում էին:
«Մերսեդես Ե 240» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ-Վեդի ճանապարհի 4-րդ կմ-ին բախվել է մոտոցիկլետի: Մոտոցիկլետի վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ֆիննական Legend ընկերությունն սկսել է Iphone 6s-ի կորպուսը ոսկով ու ադամանդներով պատելու պատվերներ վերցնել, գրում է GSMArena-ն:
ենք այստեղ ենք արդեն 10 օր, և, բացի Օձունից, հասցրել ենք լինել նաև տարածաշրջանի այլ սրբավայրերում ՝ հիացել ենք Հաղպատավանքով, Սանահինի վանական համալիրով: Պետք է ասեմ, որ իմ տպավորությունները գերազանցեցին բոլոր սպասելիքներս: Ես ցնցված եմ: Դուք հիանալի պատմամշակութային հուշարձաններ ու համաշխարհային նշանակության գանձեր ունեք:
Սեպտեմբերի 16-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հարավարևելյան Ասիան առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից միլիոնատերերի թվաքանակով: Այս մասին են վկայում Capgemini խորհրդատվական ու RBC Wealth Management ընկերությունների կազմած տվյալները, որոնք վերաբերում են մոլորակի տարբեր մասերի բնակիչների բարեկեցությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեխիայի Հանրապետության Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի գլխավորած պատվիրակությանը:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում բախվել է մայթեզրի մետաղյա հենասյանը:
2015թ. Էռնա Յուզբաշյանի համար հոբելյանական է: Լրանում է երգչուհու բեմական գործունեության 35 տարին, որի առիթով նա հոբելյանական համերգներ կունենա ինչպես՝ Երևանում, Ստեփանավանում, Գյումրիում, Վանաձորում և Արցախում, այնպես նաև՝ Լոս Անջելեսում և Մոսկվայում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայր և ծանոթացել նրա մոտակայքում նոր տեխնոլոգիաներով կառուցվող տեղական նշանակության ավտոճանապարհի հատվածներից մեկում տարվող աշխատանքներին:
WBO վարկածի 2-րդ միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի նոյեմբերի 21-ին Հանովեր քաղաքում:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տավուշի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, բաժին է ներկայացել 1992 թ. ծնված Հովհաննես Գ.-ն:
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.04.2015թ. թիվ 431-Ն որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:
Վերջին շրջանում ողջ հայության թե՛ քաղաքական և թե՛ հասարակական բոլոր օղակների կողմից ամենաքննարկվող թեման Սահմանադրական բարեփոխումների հարցն է: Բազմամակարդակ քննարկումները, առողջ բանավեճերը, առաջարկությունները միայն կարող են նպաստել համապետական այս կարևորագույն նախաձեռնության կայացմանը:
Մենք հետաքրքրվեցին նաև՝ կա՞ն քաղաքական ուժեր, որոնց հետ «Լուսավոր Հայաստանը» արդեն պատկերացնում է համագործակցությունը: Ի պատասխան մեր հարցին՝ Մանեն ասաց, որ բոլոր այն ուժերի հետ, որոնք կկիսեն իրենց տեսլականը. «Իրականում, նախաձենության ստեղծման մասին երեկ ենք հայտարարել ու առանձնահատուկ անդրադարձ այդ հարցին չենք կատարել, բայց գաղափարով մենք համագործակցող և մասնակցային ուժ ենք լինելու»:
Բուժիչ հյութի ուժը բացատրվում է նրանով, որ այն բարձրացնում է իմունիտետը և նվազեցնում վատ խոլեստերինի մակարդակն օրգանիզմում: Այս բաղադրությունը ստուգված է շատ հիվանդների կողմից: Այն օգտագործելուց արդեն 2 շաբաթ անց ծանր հիվանդություն ունեցող մարդկանց մոտ վիճակի լավացում է նկատվում:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` սեպտեմբերի 15-ին, ժամը 11.00-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հայկ Ա.-ն:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հրապարակել է զեկույց՝ 2015 թ. հունիսի 23-ին և հուլիսի 6-ին տեղի ունեցած Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ ուղղված խաղաղ ցույցի մասնակիցների մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անձնագրային բաժանմունքի անձնագրավարը, նույն անձնագրային բաժանմունքի պետի հանձնարարությամբ, կեղծ հիմքերով, քաղաքացի Մ. Պ.-ին հաշվառել է բնակչության պետական ռեգիստրում, իսկ հետագայում նրան տրամադրվել է կենսաչափական կեղծ անձնագիր և նույնականացման կեղծ քարտ:
Սեպտեմբերի 15-ին, ժամը 18.10-ի սահմաններում, 1979 թ. ծնված Մանվել Հակոբյանի վարած կոմբայնը Բռնակոթ-Բարձրավան ճանապարհի «Թիլատու» կոչվող տարածքում դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհից և կողաշրջվել ձորը:
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դիմեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ու հայտարարեց, որ Մարալիկում ՀՀԿ թեկնածուի օգտին ՀԷՑ-ի կտրոններ են բաժանվել: