Ֆրանսիացի ճանապարհորդ, լուսանկարիչ Օրելյեն Վիլլետի լուսանկարչական նախագիծը ցուցադրում է դատարկված շինությունների ազդեցիկությունը, որտեղ վաղուց մարդկային ոտք չէր դիպչել:
Թուրքիայի Եվրամիության հարցերով նորանշանակ նախարար, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» ներկայացնող Ալի Հայդար Քոնջան, ով ներկայացրել էր իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ասելով, որ 1915 թվականին եղել են հայկական կոտորածներ, հանդես է եկել նոր հայտարարությամբ:
Եվրամիությունը պատրաստվում է կես տարով երկարաձգել մի շարք ռուս ու ուկրաինացի ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ պատժամիջոցները, որոնց գործողության ժամկետն ավարտվում էր սեպտեմբերի կեսին:
Էրնանեսը «Ինտեր» էր տեղափոխվել «Լացիոյից» 2013-14թթ. ձմռանը: «Ինտերի» կազմում բրազիլացին անցկացրել է 52 հանդիպում, խփել է 7 գնդակ և կատարել է 10 գոլային փոխանցում:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարդաքարում նոր դպրոց կկառուցվի: Տարիներ շարունակ դասերն անցկացվել են գյուղապետարանի ու մանկապարտեզի շենքերում հարմարեցված դասասենյակներում:
Օգոստոսի 30-ին, ժամը 02.25-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1959 թ. ծնված Պետրոս Շ.-ի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի անվահեծերի կափարիչները գողացել են:
Յակուբ Բլաշչիկովսկին մեկնել է «Ֆիորենտինա» մեկամյա վարձակալության իրավունքով: Ինչպես հաղորդում է Ջանլուկա Դի Մարցիոն, վարձակալության գինը 1 մլն եվրո է:
RBC Daily-ն հայտնում է, որ գործարար Սամվել Կարապետյանը կմասնակցի Ռուսաստանի Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի նոր շենքի շինարարությանը:
Յուրաքանչյուր ուսումնական տարվա նախաշեմին՝ Գյումրիում դպրոցահասակ երեխաներ ունեցող, հարյուրավոր սոցիալապես անապահով ընտանիքներ հայտնվում են անելանելի դրության մեջ:
Սեպտեմբերի 17.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի 1-ին փողոցի թիվ 185 տան մոտակայքում այրվում է տնակ:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Շորժա ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես C-220» մակնիշի 05 LU 273 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսի մեջ ( մոտ 7 մ.). ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանում կմտածեն, որ Ադրբեջանին գրավելու համար Ռուսաստանը կարող է գնալ ոչ հայանպաստ գործարքների: Իմ համոզմամբ` դա ներկայումս բացառվում է, քանի որ հայ-ռուսական հարաբերությունները գործընկերային են ու Ռուսաստանն այսօր շատ է կարևորում ՀՀ-ի հետ հարաբերությունները»,- ասաց նա:
Սեպտեմբերի մեկը տոն է բոլոր դպրոցականների համար: Միայն թե ոչ բոլորի համար է այն դառնում գեղեցիկ հիշողություն:
Այսօր տեղի ունեցավ Sinquefield Cup շախմատային մրցաշարի 8-րդ տուրը:
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում, բայց մամուլում հաղորդում է 36 մլն ֆունտի մասին, որը «Մոնակոն» կստանա իր հարձակվողի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հովնանյանների ընտանիքին՝ հայ մեծ բարերար Վահագն Հովնանյանի մահվան կապակցությամբ:
Հուլիսի 27-ին հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 11.40-ին, մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված Էմմա Խլխաթյանը (1934 թ. ծնված) ժամը 20.15-ին հիվանդանոցում մահացել է:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը դեռևս լարված է. ցուցարարները դեռևս փորձում են ճեղքել ոստիկանական պատն ու փակել փողոցը, սակայն դա նրանց չի հաջողվում:
ՀՀ քննչական կոմիտեի Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Մարտունիում մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ:
Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 13:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց, որ ոստիկանական բաժանմունք կհրավիրեն տղայի ծնողներին՝ պարզելու՝ տղան չափահա՞ս է, թե՞ անչափահաս:
Հաղորդվում է, որ մանկունյանցիների ղեկավարությունը ժամանակին գրանցել է տրանսֆերը ՖԻՖԱ TMS համակարգում: Սակայն «Ռեալը» չի հասցրել Լա Լիգայում դարպասապահի մասնակցության համար հայտ ներկայացնել:
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ քիչ հետո ազատ կարձակվեն բերման ենթարկված բոլոր ակտիվիստները:
Օգոստոսի 28-ին, ժամը 02.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Աբովյան փողոցում գտնվող ակումբից գողացել են 1994 թ. ծնված Կարեն Ճ.-ի հեռախոսը:
Հարգարժան ուսուցիչնե՛ր և դասախոսնե՛ր, Ձեզ վստահելով ազգի ապագան, համոզված ենք, որ Դուք Մաշտոցյան լույսի ջահակիրն եք եղել և շարունակելու եք լինել, որպես նրա արժանի ժառանգորդ, որովհետև Ձեր ափի մեջ է Անկախության սերնդի վաղվա ճակատագիրը…
«Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 17:30-ի սահմաններում, Մարշալ Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած անհնազանդության ակցիայի ժամանակ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել Հիմնադիր խորհրդարանի աջակից Վահրամ Պետրոսյանի նկատմամբ՝ աչքի շրջանում հասցնելով մարմնական վնասվածք: Ներկայումս Վահրամ Պետրոսյանին բուժօգնություն են ցուցաբերում»:
Վաղինակ Շուշանյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին:
Ավստրիայի ոստիկանությունը կալանավորել է ևս 2 մարդու այն բանից հետո, երբ Սլովակիայի ու Հունգարիայի սահմաններից ոչ հեռու հայտնաբերվել էր 71 ներգաղթյալի մարմիններով լի բեռնատար: Այս մասին հայտնում է ավստրիական Kurier թերթը: