Այն մարդիկ, ովքեր տառապում են միզուղիների ինֆեկցիաներով, հաճախակի սաստիկ ցավեր են ունենում: Ճնշվածությունը, ցավն ու հաճախամիզությունը նախանշաններից մի քանիսն են:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը նշել էր, որ այս ֆորսմաժորային իրավիճակում խիստ անհրաժեշտ է կառավարության միջամտությունը ու առաջարկել էր խնդրի լուծման ուղիներ
Գազարը նյութեր է պարունակում, որոնք կարևոր նշանակություն ունեն մաշկի առողջությունը պահպանելու համար: Այն մաշկը պահպանում է արևի ճառագայթներից:
«Դե, ի՞նչ պետք է անեին, փաստեր շատ չունեն, դրա համար չեն անում: Նրանք ազատամարտիկներ են, Ժիրայր Սէֆիլյանն ազգային-ազատագրական պայքարի հերոս է, այսինքն՝ նրա նկատմամբ արածների հասարակական հնչեղությունն ավելի վատ էր լինելու, եթե վատ բան անեին: Ուղղակի մտածեցին՝ այս օրերին մի քիչ հեռու պահենք, հետո՝ կտեսնենք: Նրանց նկատմամբ հո չե՞ն կարող վարվել այնպես, ինչպես շատերի հետ կարող էին վարվել, Սէֆիլյան Ժիրայրին բոլորը գիտեն, նրան ո՞վ չգիտի, ով էլ չգիտի՝ ամոթ իրեն: Այդ ծեծելը, նվաստացնելը կարող էր լինել, որը չեղավ, այսինքն՝ ես չեմ լսել, որ նման բան է եղել»:
Այս տարի փետրվարին արտերկրից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը հունվարի համեմատ ավելացել է 35%-ով և կազմել 26 մլն 844 հազար դոլար, սակայն դեռևս չի հասել նախորդ տարի փետրվարի ծավալների մակարդակին (29 մլն 320 հազար դոլար):
Ապրիլի 11-իկն, ժամը 19.08-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղ գյուղի Զոհրապ Շհոյան փողոցի թիվ 6 տունը մասնակի փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Ապրիլի 11-ին, ժամը 19.05-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում Տանձուտ գետը վարարել է և լցվում Երևանյան խճուղու թիվ 211 տան մոտակա այգին:
«Խնդիրը միայն այցը չէ։ Խնդիրն այն է, որ այդ այցի արդյունքում ոչ միայն 100 միլիոնավոր մարդիկ կտեղեկանան Հայոց ցեղասպանության մասին, այլև առաջին հերթին՝ պարզապես կտեղեկանան, որ աշխարհի քարտեզի վրա կա Հայաստան պետություն, ինչը չափազանց կարևոր է այսօր։ Մնացած ածանցյալ հարցերի մասին` տուրիզմի զարգացում, հայկական մշակույթի ճանաչում, և այլն, էլ չեմ խոսում»:
Գյումրի կատարած այցի ժամանակ Քիմ Քարդաշյանն ամուսնու, դստեր և քրոջ հետ եղավ Գյումրու Սբ. Աստվածածին կամ, ինչպես ժողովրդն է անվանում, «Յոթ Վերք» եկեղեցում: Եկեղեցում, որտեղ պետք է տեղի ունենար երեկոյան ժամերգությունը, Քիմի թիկնապահները և ոստիկանությունը, սեփական նկարահանումների համար փորձեցին փակել դռները՝ դուրս հանելով ժողովրդին և լրագրողներին, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին զայրացրեց այդ փաստը, ով նշեց, որ ոչ մեկն իրավունք չունի փակել եկեղեցու դռները. եկեղեցին բոլորի համար է:
Չամիչը պարունակում է այնպիսի մի շերտ, որը կլանում է մեծ քանակի հեղուկ։ Լավացնում է տեսողությունը, ամրացնում է ոսկորները, կանխարգելում է նորագոյացությունների առաջացումը և աճը, հատկապես` հաստ աղիի ուռուցքը, ամրացնում է ատամները։ Խորհուրդ է տրվում հղի կանանց և կերակրող մայրերին։
Շնորհակալություն Վահագն Հովնանյանին հրավերի համար։ Ասեմ, որ մեծ հետաքրքրությամբ եւ հուզմունքով էին լսում կենդանի կատարումները, հատկապես՝ Կոմիտասի Հորովելը:
Տարվա առաջին 3 ամիսներին օդային ճանապարհով («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) Հայաստան է ժամանել 166 հազար 824 մարդ, իսկ մեկնել է 187 հազար 256 մարդ:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Քարդաշյան քույրերն ու Քայնե Ուեսթը գնացել են Գյումրի: Նրանք այցելել են այն տունը, որտեղ բնակվել է Քարդաշյանների ընտանիքը:
Առատ տեղումներն ու գարնանային վարարումները Ալավերդիում անհանգստացնում են հատկապես այն թաղամասերի բնակիչներին, որտեղ, օրինակ, տեղումների արդյունքում մեծ է հեղեղների հավանականությունը:
Ապրիլի 11-ին Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արտաշես Թումանյանն իր հավատարգրերի պատճենը հանձնեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Նոր Արեշի 19-րդ և 22-րդ փողոցների, Ազատամարտիկների փող. 5-րդ նրբանցքի, Այվազովսկի-Տիտոգրադյան փողոցների խաչմերուկից մինչև Այվազովսկի-Արցախ փողոցների խաչմերուկ և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանը դիմել է ոստիկանություն:
Այսօր Գյումրի են այցելել ամերիկահայ հեռուստաաստղ, մոդել ու դերասանուհի Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքի անդամները: Նրանց մուտքը դեպի Սուրբ Յոթվերք եկեղեցի, բավականին մարդաշատ էր: Սակայն շատերը Քարդաշյաններին եկեղեցում մոտիկից տեսնելու հնարավորություն չունեցան: Քարդաշյանների` եկեղեցի մտնելուց անմիջապես հետո մուտքի դռները փակվեցին հարյուրավոր գյումրեցիների առջեւ, նրանց թվում էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչներ:
Հավկիթի կեղևը հարուստ է կալցիումով։ Ձեր ուշադրությանը ներկայացվող դեղատոմսերը նախատեսված են ոսկորներն ամրացնելու և թոքերը բուժելու համար։
Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել:
Մաեստրոն Հայաստան է գալիս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Սպիվակովը և նրա ղեկավարած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանում կունենան 3 համերգ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչության, Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով Կոմիտասի պողոտայի թիվ 58 հասցեի մոտից՝ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1962 թ. ծնված Բագրատ Մ.-ին և 1963 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Համաքաղաքային ծառատունկն ու ավելի կանաչ Երևան ունենալու ցանկությունը վաղ առավոտից համախմբել էր բոլորին: Ծառատունկի շրջանակում Կարմիր բլուր հնավայրի հարակից շուրջ 1 հա կազմող տարածքում ևս նոր տնկիներ են տնկվել: Բազմաթիվ բնակիչների հետ միասին նշված վայրում ծառատունկին մասնակցել է նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նոր տնկիներով համալրված տարածքը՝ համաձայն նախագծի ու ներկայացված էսքիզների, առաջիկա տարիներին կդառնա մայրաքաղաքի հարմարավետ պուրակներից մեկը:
25-ամյա Վաչագանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 3 հոդվածներով: Վերջինս փողոցում վիճաբանել է կնոջ հետ, ոտքերով ու ծեռքերով հարվածել նրան: Բացի այդ, ապօրինի մուտք է գործել արդեն նախկին կնոջ տուն, այնտեղ էլ ծեծի ենթարկել նախկին կնոջ տատիկին:
Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիշկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Անուշ Վ.-ին, 1995 թ. ծնված Հայկուհի Մ.-ին, 1986 թ. ծնված Սևակ Ղ.-ին, 1989 թ. ծնված Արսեն Շ.-ին և 1980 թ. ծնված Մարգար Գ.-ին՝ վերջինիս վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով:
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։
Նշենք, որ ՔԻմ Քարդաշյանն արդեն Գյումրիում է:
Ինձ համար շատ հուզիչ է, որ հենց հայոց առաջին քահանայապետն է Հայաստանից ավելի քան երկու հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող այս քաղաքի պահապան սուրբը և որ մինչ օրս 16-րդ դարի այս հիասքանչ վանական համալիրը, հարակից փողոցն ու հրապարակը կրում են նրա անունը։ Սա վկայում է հայ և իտալացի ժողովուրդներին մերձեցնող խոր ու անքակտելի պատմական կապերի մասին, ինչում մեծ է նաև սուրբ Գրիգոր Հայի ավանդը: Եվ այն, որ այսօր՝ շուրջ հինգդարյա բացակայությունից հետո, նրա սուրբ մասունքները վերադարձվեցին իրենց նախնական մատուռ, մեծ խորհուրդ ունի։
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 13000 կրակոց:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 10-ին, ժամը 18.00-ին, Երևանի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 6 շենքի նկուղային գրասենյակից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Արայիկ Ա.-ն: