Բնական հակաբիոտիկ, որը ոչնչացնում է երիկամների և միզապարկի ինֆեկցիաներն առաջին օգտագործումից հետո

Այն մարդիկ, ովքեր տառապում են միզուղիների ինֆեկցիաներով, հաճախակի սաստիկ ցավեր են ունենում: Ճնշվածությունը, ցավն ու հաճախամիզությունը նախանշաններից մի քանիսն են: Ըստ healthyfoodhouse.com-ի՝ գոյություն ունեն տարբեր բնական հակաբիոտիկներ, որոնք դրական ազդեցություն են ունենում միզապարկի բորբոքումների դեմ պայքարում:

Ըստ վիճակագրության, ամեն տարի կանանց 1/5 մասը միզապարկի ինֆեկցիաներ ու բորբոքումներ է ձեռք բերում: Լինում են դեպքեր, երբ դրանք վերանում են առանց որևէ միջամտության, բայց ցիստիտի նախանշանները մնում են, իսկ այս դեպքում բժշկին այցելությունն ուղղակի պարտադիր է:

Որո՞նք են ցիստիտի նախանշանները: 10 րոպեն մեկ զուգարան գնալը, մեզի մեջ արյուն և սաստիկ ցավ միզարձակման ժամանակ:

Եթե չեք ցանկանում դեղամիջոցներ օգտագործել, խորհուրդ ենք տալիս բնական նոր միջոց փորձել: Այս բնական հակաբիոտիկը ոչնչացնում է անցանկալի հիվանդությունը:

Կարդացեք նաև

Բաղադրությունը

  • 250 գ մաղադանոսի արմատ
  • 250 գ կիտրոնի կեղև
  • 250 գ մեղր
  • 200 մլ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Սկզբում մանրացրեք մաղադանոսի արմատները և լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք կիտրոնի կեղևը, ձիթայուղն ու մեղրը: Խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը:  Ստացված խառնուրդը դրեք սառնարանում: Ամեն առավոտ 1 ճ/գ կերեք այս խառնուրդից:

Խորհուրդ. Խուսափեք բուժման ընթացքում շոկոլադ կամ կոֆեին օգտագործել, քանի որ այն կարող է արագացնել բակտերիաների՝ միզուղիներում հայտնվելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

 

Տեսանյութեր

Լրահոս