Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանի անվտանգության աշխատակիցները հնազանդվեցին Սրբազանին

«Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել: Վայրկյաններ անց եկեղեցի եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նա զայրացավ, հրահանգեց արագ բացել դռները՝ բացականչելով՝ «Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի առաջ փակել եկեղեցու դռները»: Նրա հետ կոնֆլիկտի մեջ փորձեցին մտնել անվտանգության աշխատակիցները, սակայն Սրբազանն ասաց, որ նրանք չեն այստեղ որոշում կայացնողները. «Ո՞վ եք դուք»,- անվտանգության աշխատակիցներին դիմեց նա: Նրանք հնազանդվեցին սրբազանին՝ բացելով եկեղեցու դռները»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930